Արցախի բուհերը դասերն անցկացնում են առցանց. Արցախի պետական համալսարանը կսկսի շուտով
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    93%
    1 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    63%
    7 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    86%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    72%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    96%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Արցախի բուհերը դասերն անցկացնում են առցանց. Արցախի պետական համալսարանը կսկսի շուտով

Արցախի բուհերը դասերն անցկացնում են առցանց. Արցախի պետական համալսարանը կսկսի շուտով

Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունները պատերազմի պայմաններում դասերն անցկացնում են առցանց տարբերակով, Արցախի պետական համալսարանը կսկսի նոյեմբերի 10-ից: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

«Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունները սկսել են իրենց աշխատանքը: Արցախի պետական համալսարանը սկսելու է նոյեմբերի 10-ից, իսկ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը և Մեսրոպ Մաշտոց համալսարանն արդեն սկսել են առցանց պարապմունքները: Դասախոսական կազմն Արցախի դասախոսական կազմն է»,-ասաց նախարարը:

Ղարախանյանի խոսքով՝ առաջիկայում լուծելու են նաև արհեստագործական ուսումնարանների և քոլեջների ուսանողության կրթության կազմակերպման հարցը: Առաջիկայում վերջնարդյունքների մասին հայտարարությամբ հանդես կգան:

Իսկ Հայաստանում ապաստան գտած արցախցի դպրոցականների կրթական կարիքները հաշվառվում են, արդեն կան մեծ թվով հաշվառված աշակերտներ: Արցախցի դպրոցականների հանրակրթության կազմակերպման գործընթացը կսկսի նոյեմբերի 13-ից, 5-12-րդ դասարանների աշակերտները կպարապեն առցանց, իսկ տարրական դասարանների աշակերտների մասով դեռ հայտարարություն կարվի:

Թեմայի այլ նորություններ