Արցախի բնակչության համար մեկ տարի ժամկետով անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    82%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    67%
    22 կմ/ժ
  • Լոռի 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    66%
    10 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    82%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    82%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    78%
    2 կմ/ժ
  • Արցախ 16°C
    84%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Արցախի բնակչության համար մեկ տարի ժամկետով անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները

Արցախի բնակչության համար մեկ տարի ժամկետով անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հետպատերազմյան սոցիալական իրավիճակի հաղթահարման համար բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը նշել է, որ ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում կառավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել բնակչության սոցիալական բեռը թեթևացնելու և կյանքի բնականոն ռիթմը հնարավորինս արագ վերականգնելու համար: Նախագահի խոսքով՝ առաջին փուլում կգործեն սոցիալական մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ մեկ տարի ժամկետով բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր և այլն) և կապի ծառայությունները (բջջային և ֆիքսված կապ, համացանց)՝ ողջամիտ ծավալների սահմանափակմամբ:

Հաջորդ կարևոր ծրագրով՝ այն կարիքավոր ընտանիքներին, որոնց մեկ շնչին հասնող եկամուտը քիչ է նվազագույն սպառողական զամբյուղի 60 հազար ՀՀ դրամի շեմից, կտրվի ֆինանսական համապատասխան աջակցություն:

Անօթևան մնացած բոլոր քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն: Իսկ պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա օրերին:

«Անօթևան մնացած մեր բոլոր քաղաքացիների բնակարանների խնդիրները կառավարությունը պարտավորվում է լուծել մի քանի տարվա ընթացքում, իսկ մինչ այդ պետությունը կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել վերոնշյալ ընտանիքներին՝ բնակվարձի փոխհատուցման տեսքով»,- նշել է նախագահը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև աշխարհազորին հատկացվելիք ֆինանսական աջակցությանը և սոցիալական այլ ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:

Թեմայի այլ նորություններ