Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի ընդունումը ոչ միայն քաղաքական, այլև բարոյական նշանակություն ունի. ԱՀ ԱԺ նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    74%
    5 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    91%
    14 կմ/ժ
  • Արարատ 18°C
    31%
    19 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    72%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    50%
    19 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    11 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    51%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.2236
  • Դոլար = 388.01

Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի ընդունումը ոչ միայն քաղաքական, այլև բարոյական նշանակություն ունի. ԱՀ ԱԺ նախագահ

Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի ընդունումը ոչ միայն քաղաքական, այլև բարոյական նշանակություն ունի. ԱՀ ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի (խորհրդարանի) և իր անունից շնորհակալություն է հայտնել աշխարհի այն երկրների օրենսդիր մարմիններին, որոնք ծանր փորձությունների այս շրջանում Արցախին սատարող բանաձև են ընդունել:

«Արդեն ավելի քան մեկ ամիս Արցախը գտնվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում, որը Թուրքիան և Ադրբեջանն օգտագործում են որպես իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների և ռազմական խնդիրների իրականացման գործիք:
 
Այսօր Արցախում ծավալվող իրադարձությունները տեղային հակամարտության հերթական էսկալացիա չէ, այլ, առանց չափազանցության, միջազգային ահաբեկչությանը մարդկության համաշխարհային դիմակայության մի դրվագ: Արցախի Հանրապետության ժողովուրդը, կանգնած լինելով գոյաբանական չարիքի առջև և պաշտպանելով իր կյանքի, ազատության և արժանապատվության իրավունքը, պաշտպանում է ժամանակակից քաղաքակրթության համամարդկային արժեքները:
 
Հավաստիացնում եմ՝ Արցախի Հանրապետության անկախությունը և ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևի ընդունումը ոչ միայն քաղաքական, այլ առաջին հերթին բարոյական նշանակություն ունի, քանի որ վկայում է, որ ազատ և անկախ ապրելու համար մղվող պայքարում Արցախը միայնակ չէ:
 
Համոզված եմ, որ ազատ ու ժողովրդավարական պետության կառուցմանն ուղղված մեր ջանքերը կարժանանան համապատասխան գնահատականի, և Արցախի Հանրապետությունը, որն անցած տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է իր կենսունակությունը որպես ինքնիշխան պետություն, վերջապես միջազգայնորեն կճանաչվի:
 
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այս օրհասական պահին արցախահայությանը ձեր համերաշխությունը հայտնելու համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թովմասյանը:

Թեմայի այլ նորություններ