Ամենամեծ սխալը եղել է մոտեցումը, որ կարող են մեկտեղվել պատերազմը և «ոչ մի թիզ հող»-ը. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    46%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    6 կմ/ժ
  • Լոռի 19°C
    54%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    64%
    8 կմ/ժ
  • Արարատ 22°C
    38%
    9 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    46%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    47%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    46%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    50%
    13 կմ/ժ
  • Արցախ 24°C
    57%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ամենամեծ սխալը եղել է մոտեցումը, որ կարող են մեկտեղվել պատերազմը և «ոչ մի թիզ հող»-ը. վարչապետ

Ամենամեծ սխալը եղել է մոտեցումը, որ կարող են մեկտեղվել պատերազմը և «ոչ մի թիզ հող»-ը. վարչապետ

Վերջին 2.5 տարվա սխալն է, որ չենք կարողացել լրացնել անհրաժեշտ բացերը՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:

«Բայց, օրինակ, հակաօդային պաշտպանության համակարգում եղել են հսկայական ձեռքբերումներ, որոնց մասին հայտարարվել է: Մենք ձեռք ենք բերել «ՏՈՌ» համակարգեր, ձեռք ենք բերել մոդեռնիզացված «ԱՍԱԿԱ» համակարգեր, այլ բան, որ իրադարձությունները ցույց են տվել, որ այդ բոլոր միջոցները բավարար չեն գտնվել արդի մարտահրավերները սպասարկելու համար: Վերջին ամիսներին ի հայտ են եկել նոր գործոններ, որոնք որոշակիորեն փոխել են ուժերի հավասարակշռությունը»,- նշեց նա:

Վարչապետը խոսեց Ղարաբաղյան խնդրում ՀՀ սխալների մասին:

«Ընդհանուր ընկալմամբ մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մտածել ենք՝ երկու մոտեցումը կարող են մեկտեղվել. մոտեցումներից մեկը՝ պատերազմի բացառումը, և երկրորդը՝ «ոչ մի թիզ հող» մոտեցումը: Մենք պետք է հասկանայինք, որ պետք է ունենանք սցենար և պատրաստվեինք այդ սցենարին: Մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մեզ թվացել է, թե անվերջ կարող էինք ժամանակը ձգել:

Եկեք այդ փաստը շատ հստակ արձանագրենք, որ 1998 թվականից ի վեր տեղի ունեցած բանակցային գործընթացքում որոշակի է եղել միայն մեկ ձևակերպում և գործոն՝ բանակցային գործընթացի նպատակը 7 շրջանների վերադարձն է Ադրբեջանին»,- նշեց վարչապետը: Նա առաջարկեց վերհիշել, թե վերջին քսան տարում ինչ է տեղի ունեցել միջազգային ատյաններում: «Տասնյակներով փաստաթղթեր, բանաձևեր, հայտարարություններ են եղել, որոնք արձանագրել ու ամրացրել են այս իրողությունը, և մեր մեծագույն ռազմավարական սխալը եղել է այն, որ երկու սցենարից որևէ մեկը չենք ընտրել: Մենք ուզեցել ենք համատեղել»,- ասաց նա:

Ըստ վարչապետի՝ իշխանությանը մեղադրում են, թե ինչու պատերազմը չի կանխարգելում, և մյուս կողմից՝ ինչու է տարածքները հանձնում: «Ի վերջո, ի՞նչ էին ուզում: Ուզում էին՝ պատերազմը կանխարգելվե՞ր, թե՞ ուզում էին, որ հողեր չհանձնվեր»,- ասաց նա:  Մեղադրանքներին ի պատասխան, թե ինչու շուտ չհանձնեցին 7 շրջանները, որ պատերազմը հնարավոր լիներ կանխել, կամ գոնե ավել շուտ կանգնեցնեին պատերազմը, Փաշինյանը նշեց, որ պատերազմն ավելի շուտ կանգնեցնել ուղղակի հնարավոր չէր: «Պատերազմն ավելի շուտ կարող էր կանգնել այն նույն պայմաններով, ինչով կանգնել է: Մենք որոշել էինք պայքարել այնքան ժամանակ, քանի մեր պայքարն իմաստ ունի: Մենք մեր ընտրությունը կատարել ենք: Չեմ համարում, որ սխալ ընտրություն ենք կատարած եղել, բայց, այո՛, մենք մեր կառավարության շրջանում չենք կարողացել անել այն, որ այդ ընտրությունը երաշխավորվեր, ինչքան էլ, որ հասկանում ենք, որ 2.5 տարվա ընթացքում արվել է շատ բան»,- նշեց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ