Ալիևը շարունակում է կոշտ հռետորաբանությունը. նա բացառել է որևէ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    67%
    12 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    75%
    2 կմ/ժ
  • Արարատ 14°C
    45%
    7 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    60%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    77%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    77%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    68%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ալիևը շարունակում է կոշտ հռետորաբանությունը. նա բացառել է որևէ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար

Ալիևը շարունակում է կոշտ հռետորաբանությունը. նա բացառել է որևէ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար

 Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից և հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է կոշտ հռետորաբանությունը: Չնայած ռուսական կողմից հնչող հայտարարություններին, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունը հակամարտության երկարատև, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների համար արդար կարգավորման հիմքեր է ստեղծում՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին խոսք գնալ չի կարող:

Ալիևը նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ժողովրդին հղած ուղերձի ընթացքում: Նա նշել է, որ մեկ անգամ չէ, որ ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա դառնալ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  BRICS-ի ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է, որ ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը և դրանում ամրագրված պայմանավորվածությունների պահումը պայմաններ են ստեղծվել ճգնաժամի երկարաժամկետ և լայնաֆորմատ կարգավորման համար, ընդ որում՝ արդար հիմքի վրա ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ժողովուրդների համար: 

Թեմայի այլ նորություններ