ԱՀ նախագահի մոտ քննարկվել են բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    19 կմ/ժ
  • Լոռի 13°C
    86%
    11 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    82%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    54%
    18 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    65%
    2 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    74%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    76%
    6 կմ/ժ
  • Արցախ 19°C
    83%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԱՀ նախագահի մոտ քննարկվել են բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները

ԱՀ նախագահի մոտ քննարկվել են բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել՝ քննարկելու հետպատերազմյան ժամանակահատվածի սոցիալական իրավիճակի հաղթահարման համար բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները:

«Որոշում ենք կայացրել.

Ա) Առաջիկա մեկ տարում բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր և այլն) և կապի ծառայությունները (բջջային և ֆիքսված կապ, համացանց)՝ ողջամիտ ծավալների սահմանափակմամբ:

Բ) Այն կարիքավոր ընտանիքներին, որոնց նվազագույն եկամուտը մեկ շնչի հաշվով քիչ է 60 հազար ՀՀ դրամից, կտրվի ֆինանսական համապատասխան աջակցություն:

Գ) Անօթևան մնացած բոլոր քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն:

Դ) Պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա օրերին:

Հանձնարարել եմ նաև կարճ ժամանակահատվածում լուծել ենթակառուցվածքային բոլոր խնդիրները»,- տեղեկացրել է ԱՀ նախագահը:

 

Թեմայի այլ նորություններ