ԱՀ ԱԳՆ-ն ողջունել է Նիդերլանդների խորհրդարանի՝ Բաքվի և Անկարայի նախագահներին առնչվող բանաձևերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    58%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    63%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    80%
    7 կմ/ժ
  • Արցախ 12°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23765
  • Դոլար = 387.646

ԱՀ ԱԳՆ-ն ողջունել է Նիդերլանդների խորհրդարանի՝ Բաքվի և Անկարայի նախագահներին առնչվող բանաձևերը

ԱՀ ԱԳՆ-ն ողջունել է Նիդերլանդների խորհրդարանի՝ Բաքվի և Անկարայի նախագահներին առնչվող բանաձևերը

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը մեկնաբանությամբ ողջունել է նոյեմբերի 17-ին Նիդերլանդների խորհրդարանի կողմից բանաձևերի ընդունումը, որոնցում խորհրդարանը դիմում է երկրի կառավարությանը՝ ԵՄ մակարդակում հետամուտ լինել անհատական պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նախագահի, փոխնախագահի, Թուրքիայի նախագահի և այլոց դեմ, ովքեր պատասխանատու են Արցախում իրականացված պատերազմական հանցագործությունների և բռնարարքների համար։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ողջունում ենք ս.թ. նոյեմբերի 17-ին Նիդերլանդների խորհրդարանի կողմից բանաձևերի ընդունումը, որոնցում խորհրդարանը դիմում է երկրի կառավարությանը՝ ԵՄ մակարդակում հետամուտ լինել անհատական պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նախագահի, փոխնախագահի, Թուրքիայի նախագահի և այլոց դեմ, ովքեր պատասխանատու են Արցախում իրականացված պատերազմական հանցագործությունների և բռնարարքների համար։ Խորհրդարանը նաև կոչ է անում դադարեցնել ԵՄ անդամ երկրների կողմից Թուրքիային զենքի մատակարարումը՝ Արցախի դեմ ագրեսիայում նրա մեղսակցության պատճառով։
 
Բարձր ենք գնահատում Նիդերլանդների օրենսդիրների այս համարձակ քայլը, որը վկայում է մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների և արդարության գաղափարներին հավատարմության, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների անթույլատրելիության և դրանց կանխարգելման ու դատապարտման շուրջ նրանց վճռական դիրքորոշման մասին։ Հուսով ենք, որ Նիդերլանդների խորհրդարանի այս քայլը նախադեպ կհանդիսանա նաև այլ երկրներում նմանատիպ որոշումների ընդունման համար։
 
Հարկ է նշել, որ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ որտեղ կոչ է արել միջազգային հանրությանը որպես Ադրբեջանին զսպելու և պատասխանատվության ենթարկելու միջոց այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ կիրառել»,- նշված է մեկնաբանության մեջ։

Թեմայի այլ նորություններ