Ադրբեջանը խոստովանել է, որ իրենք են հրթիռային հարված հասցրել ՀՀ օդային տարածքում գտնվող ռուսական ուղղաթիռին: Ադրբեջանի ԱԳՆ-ն այս մասին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ տեղի ունեցածը «պատահականություն» է
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    69%
    2 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    85%
    9 կմ/ժ
  • Արարատ 19°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Ադրբեջանը խոստովանել է, որ իրենք են հրթիռային հարված հասցրել ՀՀ օդային տարածքում գտնվող ռուսական ուղղաթիռին: Ադրբեջանի ԱԳՆ-ն այս մասին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ տեղի ունեցածը «պատահականություն» է

Ադրբեջանը խոստովանել է, որ իրենք են հրթիռային հարված հասցրել ՀՀ օդային տարածքում գտնվող ռուսական ուղղաթիռին: Ադրբեջանի ԱԳՆ-ն այս մասին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ տեղի ունեցածը «պատահականություն» է

Ադրբեջանը խոստովանել է, որ իրենք են հրթիռային հարված հասցրել ՀՀ օդային տարածքում գտնվող ռուսական ուղղաթիռին: Ադրբեջանի ԱԳՆ-ն այս մասին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ տեղի ունեցածը «պատահականություն» է:

Պարզաբանել են, որ սխալմունք է տեղի ունեցել, քանի որ ուղղաիթռը բավական մոտ է գտնվել հայ-ադրբեջանական սահմանին այն դեպքում, երբ ղարաբաղյան հակամարտության համատեքստում շարունակվում են ակտիվ ռազմական գործողությունները: 

«Թռիչքը տեղի է ունեցել օրվա մութ ժամի, ցածր թռիչքով եւ ոչ ՀՕՊ տեսանելիության հատվածում: բացի այդ, ռուսական ուղղաթիռը նախկինում երբեւէ չէր հայտնվել հիշյալ տարածքում»,-Ria-ի փոխանցմամբ, հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:

Նշենք, սակայն, որ ՌԴ ՊՆ-ի եւ հայկական կողմի պնդմամբ, ուղղաթիռը հարված է ստացել հայկական ժամանակով 18:30-ին, երբ այդքան էլ մութ չէ, բացի այդ, արդեն իսկ հայտարարվել է, որ ուղղաթիռը թռիչք է իրականացրել վայրում, որը չի համարվում ռազմական գործողությունների տարածք:

Ми-24 ռուսական ուղղաթիռը հրթիռային հարվածի է ենթարկվել եւ կործանվել Հայաստանի տարածքում, Երասխ բնակավայրի մոտ:

Դեպքը տեղի է ունեցել, երբ ուղղաթիռն ուղեկցելիս է եղել ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյունը Ադրբեջանի հետ սահմանի մոտակայքում:

ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Ми-24-ը  կրակային թիրախային հարված է ստացել զենիթահրթիռային համակարգից: Հրթիռի հարված ստանալու հետեւանքով ուղաթիռը կորցրել է կառավարումն ու ընկել Հայաստանի տարածքի լեռնոտ հատվածում:

Ըստ ՌԴ ՊՆ-ի, զոհվել է անձնակազմի 2 անդամ, եւս մեկ անդամ միջին ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել է:

Թեմայի այլ նորություններ