Ադրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էնթիկ փոքրամասնությունների հետ. Skynewsarabia
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    76%
    15 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 19°C
    54%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    10 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    9 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    85%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24913
  • Դոլար = 387.646

Ադրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էնթիկ փոքրամասնությունների հետ. Skynewsarabia

Ադրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էնթիկ փոքրամասնությունների հետ. Skynewsarabia

Ադրբեջանական ու թուրքական հիստերիան հասել է իր գագաթնակետին ռազմաճակատում տեղի ունեցած դեպքերի պատճառով, իսկ դրան զուգահեռ Ադրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էնթիկ փոքրամասնությունների (թալիշներ, ավարներ և լեզգիներ) դժգոհությունների հետ: Այդ մասին գրում է skynewsarabia-ն՝ ավելացնելով, որ դրան են գումարվում նաև Ադրբեջանի մեծաթիվ մարդկային կորուստները՝ չնայած լոգիստիկ, քաղաքական և բժշկական, ինպես նաև վարձկանների ու ահաբեկիչների տեսքով օգնության ստացումը Թուրքիայից, Վրաստանից, Պակիստանից, Աֆղանստանից:
 
«Դա Ադրբեջանի ղեկավարությանը գցում է բարդ իրավիճակի մեջ հայրենական և միջազգային հանրության առաջ: Եվ սա նրան ստիպեց քաղաքական նպատակներին հասնելու համար փոխել ռազմավարությունը՝ Արցախի վրա հարձակման «լեգիտիմության» չափաբաժինն ավելացնելով, եկեղեցիներն ու քաղաքները ռմբակոծելով», - նշում է լրատվամիջոցը:
 
Լրատվամիջոցը գրում է, որ հարձակվելով եկեղեցու վրա՝ Ադրբեջանը, ինչպես նաև Թուրքիան, փորձում են տարածքային հակամարտության պատրվակով այն վերածել կրոնականի՝ ջիհադիստների մասշտաբով՝ ավելի շատ ծայրահեղականների ու ահաբեկիչների ներգրավելու համար:
 
Ըստ լրատվամիջոցի՝ այս քայլով Ադրեջանը երկու նպատակի է ուզում հասնել՝ դուրս գալ ներքին փակուղուց և կրոնական տեսանկյունից իրավական հիմքեր ստեղծել ամբողջ աշխարհի ահաբեկիչներին ջիհադի շուրջ համախմբելու համար:
 
Կայքը նշում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ելք չունեն այս փակուղում, բացի ռազմի դաշտում նոր իրականություն ստեղծելուց և տեղում նոր հաջողությունների հասնելուց՝ ահաբեկիչների ու ջիհադիստների օգնությամբ, քանի որ իր բանակը չկարողացավ դա անել: Եվ եթե Ադրբեջանը չկարողանա զգալի հաջողությունների հասնել, ապա չի կարողանա նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Թեմայի այլ նորություններ