Ադրբեջանում գերության մեջ հայտնված ևս վեց հայ զինծառայողի վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    22 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    10 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 22°C
    76%
    16 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    99%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    24%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    73%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    24%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 13°C
    98%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.2371
  • Դոլար = 388.01

Ադրբեջանում գերության մեջ հայտնված ևս վեց հայ զինծառայողի վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

Ադրբեջանում գերության մեջ հայտնված ևս վեց հայ զինծառայողի վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

Արցախի դեմ 27.09.2020 թ. վաղ առավոտյան Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս վեց զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։

Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Կնազյանը, Սամվել Քաստակցյանը, Հովսեփ Սահակյանը, Վահե Աբրահամյանը, Գեղամ Էլբակյանը և Նորիկ Առաքելյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են, կամ գերեվարվելու փաստը հաստատվել է նրանց հեռախոսներից ընտանիքի անդամներին կատարած զանգերի կամ հաղորդագրությունների միջոցով: Հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև 13.11.2020 թ՝ տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Թեմայի այլ նորություններ