Ադրբեջանն ավիացիոն հարվածներ է հասցրել Շուշիին, կիրառել կասետային ռումբեր. զոհեր ու վիրավորներ չկան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 14°C
    81%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    79%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    65%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    59%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    77%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    71%
    7 կմ/ժ
  • Արցախ 18°C
    69%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ադրբեջանն ավիացիոն հարվածներ է հասցրել Շուշիին, կիրառել կասետային ռումբեր. զոհեր ու վիրավորներ չկան

Ադրբեջանն ավիացիոն հարվածներ է հասցրել Շուշիին, կիրառել կասետային ռումբեր. զոհեր ու վիրավորներ չկան

Բերդաքաղաք Շուշիում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ծանր զինատեսակներից հասցրած հարվածների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում կան ավերածություններ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, ներկայացնելով առավոտյան ժամը 09:20-ի սահմաններում տիրող իրավիճակը: «Մի քանի անգամ հարվածել են Շուշի քաղաքին. ինքնաթիռ էր, որի միջոցով օգտագործել են կասետային ռումբեր, որոնք թափվել են քաղաքի տարբեր հատածներում, մնացորդներն էլ ընկել են Քարին Տակ գյուղում: Փառք Աստծո, խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չունենք, սակայն քաղաքի տարբեր հատվածներում ավերածություններ կան: Երեկ էլ էին ավիացիայով հարվածներ հասցնում քաղաքին, այսօր էլ շարունակում են»,- նշեց Սարգսյանը:

 

Նա հայտնեց, որ դեռ չգիտեն, թե հարվածների հետևանքով ինչ ենթակառուցվածքներ են վնասվել, դեռ պետք է ուսումնասիրեն: Շուշիի քաղաքապետը շեշտեց, որ վնասված ենթակառուցվածք ունենալու դեպքում տեղի մասնագետները շատ արագ կարողանում են վերականգնել: «Խաղաղ բնակչությունը ներկա պահին ռմբապաստարաններում է, նրանք պահում են անվտանգության կանոնները, ապահով են»,- ասաց Սարգսյանը:

Թեմայի այլ նորություններ