Ադրբեջան զինվորականներ ուղարկելու Էրդողանի հրամանագիրը վերաբերում է մոնիտորինգի կենտրոնին. Պեսկով
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    4 կմ/ժ
  • Լոռի 16°C
    72%
    4 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    75%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    54%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    60%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    63%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    60%
    11 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ադրբեջան զինվորականներ ուղարկելու Էրդողանի հրամանագիրը վերաբերում է մոնիտորինգի կենտրոնին. Պեսկով

Ադրբեջան զինվորականներ ուղարկելու Էրդողանի հրամանագիրը վերաբերում է մոնիտորինգի կենտրոնին. Պեսկով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին հրամանագիրը վերաբերում է Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեության ապահովմանը: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: 

«Ադրբեջանի տարածքում լինելու է մոնիտորինգի կենտրոն, այնտեղ են ուղարկվելու թուրք զինվորականները: Ներքին ընթացակարգի իրականացում է՝ նախատեսված Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ»,-նշել է Պեսկովն՝ ավելացնելով, որ դա Թուրքիայի ներքին գործն է: Ինչ վերաբերում է Ադրբեջանում համատեղ մոնիտորինգի  կենտրոն ստեղծելուն, ապա Պեսկովը նշել է, որ դա Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմ համաձայնության արդյունք է:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: 

Հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոն ստեղծելու մասին հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 11-ին: 

Թեմայի այլ նորություններ