ԱԱԻ-ն Արսեն Թորոսյանին է ներկայացրել ամփոփ տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    39%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    11 կմ/ժ
  • Արարատ 18°C
    49%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    39%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    39%
    15 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    68%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԱԱԻ-ն Արսեն Թորոսյանին է ներկայացրել ամփոփ տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ

ԱԱԻ-ն Արսեն Թորոսյանին է ներկայացրել ամփոփ տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ

«Այսօր Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից ՀՀ առողջապահության նախարարին է ներկայացվել անցած ամիսների ընթացքում կատարված և առաջիկայում նախատեսված կատարվելիք աշխատանքները։ Քննարկվել են առաջիկայում իրականացվող ծրագրերը։

Անցած երկուսուկես ամիսների ընթացքում Առողջապահության ազգային ինստիտուտը շարունակել է հիմնական գործառույթների իրականացումը` առանցքում ունենալով տվյալ ժամանակահատվածի հրամայականը:
 
Ամիսներ շարունակ ԱԱԻ-ն իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնք միտված են աջակցելու կորոնավիրուսային համավարակի դեմ իրականացվող պայքարին: Մասնավորապես՝ իրականացվող դասընթացների շրջանակներում տրամադրվում են գիտելիքներ և հմտություններ նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, նմուշառման տեխնիկայի, ՊՇՌ հետազոտության, արտահիվանդանոցային և ներհիվանդանոցային պայմաններում COVID-19 դրական պացիենտների բուժօգնության վերաբերյալ, ինչպես նաև նեղ մասնագիտական միջազգային և տեղական վեբինարների շարք՝ նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ, մասնավորապես՝ «COVID-19 և Վիտամին Դ», «COVID-19 և շաքարային Դիաբետ», «COVID-19 դրական հիվանդների բուժքույրական գնահատում», «COVID-19. Վաղ փորձառություն և թարմացված ուղեցույց», «Հոգեկան առողջություն և COVID-19», «Ռևմատոլոգիա և COVID-19» և այլն:
 
Ընդհանուր վերոնշյալ դասընթացներին մասնակցել են 2000-ից ավելի մասնագետ:
Հաշվի առնելով սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների արդյունքում տուժածներին պատշաճ բժշկական օժանդակություն տրամադրելու և փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ ԱԱԻ-ը Հայկական բժշկական միջազգային կոմիտեի հետ համատեղ, կազմակերպել է «Ժամանակակից ռազմական վնասվածք. տեսակավորումից մինչև բուժում», «Պերիֆերիկ նյարդերի էխոանատոմիան և նեյրոպաթիաները», «Բաց որովայնով հիվանդների կառավարման լավագույն փորձը», «Ճգնաժամային առաջնորդություն և զանգվածային զոհերի խնամք», «Աորտայի (REBOA) վերակենդանացման էնդովասկուլյար օդապարիկի խցանման դերը ռազմական վնասվածքաբանության մեջ» և այլ թեմաներով վեբինարներ, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցել են մի քանի հարյուր բուժաշխատող:
ՀՀ ԱՆ ԱԱԻ կողմից շարունակվել են նաև այլ աշխատանքներ.
 
Մասնավորապես՝ «Առողջապահության ազգային հաշիվներ», «Մոր և մանկան ազգային զեկույց», «Առողջություն և առողջապահություն», «Առողջապահության համակարգի գործունեության գնահատում» զեկույցների մշակում, կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակում, բուժաշխատողների վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև համապատասխան ամբիոններում օրդինատուրայի ընդունելություն:
 
Ներկայումս ավարտվել են նաև ԱԱԻ-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանի միացման իրավական աշխատանքները: Գործընթացը բացառապես միտված էր առավել ամրապնդելու ԱԱԻ-ի գիտակրթական հենքը՝ կլինօրդինատորներին հնարավորություն ընձեռելով հարստացնել իրենց մասնագիտական գիտելիքները: Ժամանակակից և հարուստ գրադարանային նյութերը ընթերցողին առավել հասանելի դարձնելու համար առաջիկայում կմեկնարկեն գրադարանային ֆոնդի թվայնացման աշխատանքերը:
 
Հ.Գ․ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի առաջին իսկ օրվանից ԱԱԻ-ի բազմաթիվ կլինօրդինատորներ և աշխատակիցներ սեփական նախաձեռնությամբ մեկնեցին առաջնագիծ՝ զինվորագրվելով հայրենիքի պաշտպանությանը»,- ասված է Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից։

Թեմայի այլ նորություններ