3 ուղղությամբ պետք է աշխատանք տարվի, որպեսզի վիրավոր զինծառայողներին վերադարձնենք լիիրավ կյանքի․ Թորոսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    6 կմ/ժ
  • Արարատ 14°C
    55%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    82%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    70%
    4 կմ/ժ
  • Արցախ 15°C
    81%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

3 ուղղությամբ պետք է աշխատանք տարվի, որպեսզի վիրավոր զինծառայողներին վերադարձնենք լիիրավ կյանքի․ Թորոսյան

3 ուղղությամբ պետք է աշխատանք տարվի, որպեսզի վիրավոր զինծառայողներին վերադարձնենք լիիրավ կյանքի․ Թորոսյան

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր են իրականացվում վիրավորների վերականգնման ուղղությամբ, որպեսզի ավելի նվազ լինեն կյանքի ընթացքում ուղկեցվող դժվարությունները։

Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո ուշադրությունը ավելի կենտրոնացրել են հենց վերականգնողական բուժօգնության վրա: «Մենք կարծում ենք, որ երեք հիմնական ուղղությամբ պետք է աշխատանք տարվի, որպեսզի հնարավորինս վերադարձնենք վիրավոր զինծառայողներին իրենց ամբողջական, լիիրավ կյանքին։ Մեկը եղած հզորությունների լավագույն օգտագործումն է, որոնց մի մասը այդքան էլ լավ վիճակում չէ և կարիք ունի արդիականացման՝ սկսած մասնագետների վերապատրաստումից, վերջացրած շենքային պայմաններով»։

Թորոսյանի խոսքով՝ երկրորդ ուղղությունը պետք է լինի նոր հզորությունների ստեղծումը։ «Մոտավորապես 250 մահճակալանոց մեծ վերականգնողական կենտրոնի մասին է խոսքը, երրրորդը այդ հզորությունների մշտական աջակցության մասին է խոսքը, պետական պատվերով ծառայություններ գնելու տեսքով։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այդ հզորությունների շարունակական աջակացությունը պետական բյուջեի վրա հավելյալ կարող է կազմել 2-2.5 միլիարդ դրամ։ Հաշվարկները վերջանական չեն և ներառված չեն բյուջեի նախագծի մեջ, և վերջնականացնելուն զուգընթաց, իհարկե, հետո փոփոխություններ կնախաձեռնվեն։ Դա անհրաժեշտ է միջինում տարեկան երկու ստացիոնար վերականգնողական կուրս անցնելու համար»։

Անդրադառնալով միջազգային աջակցությանը՝ նախարարը նշեց, որ նոր կենտրոնի ստեղծման գործում կարող են ներդրում ունենալ հատկապես բժշկական ուղղվածություն ունեցող Սփյուռքի կազմակերպությունները, ինչպես նաև հումանիտար ուղղվածությամբ միջազգային կազմակերպությունները։ «Դրա նպատակով մենք հիմա մեր ցանկություների կարճ նկարագիրը ունենք, որը շուտով շրջանառելու ենք, որովհետև երկու օր առաջ եմ հաստատել թե՛ մեր դիվանագիտական ներկակայացուցչությունների միջոցով, թե՛ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի և թե՛ ուղիղ կապերի միջոցով, որպեսզի հնարավորինս շուտ սկսվի դրա գործարկումը, իսկ մինչ այդ իմ ասած շրջանակներում ավելի հրատապ տեղավորելու և պրոցեսը սկսելուն ուղղված ջանքեր ենք գործադրում»։

Թորոսյանը ընդգծեց նաև, որ այսօր վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի մեջ այս ուղղությանը կենտրոնական ուղղություն է տրվել։ «Կառավարությունն իր ջանքերը մեկտեղելու է այդ առումով, որովհետև դա միայն առողջապահական խնդիր չէ, ավելի լայն խնդիր է»։

Թեմայի այլ նորություններ