2021 թ. համար նախանշված ՀՆԱ աճը կարտացոլվի տնտեսության բոլոր ճյուղերում. ԿԲ նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    82%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    70%
    2 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    86%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    82%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    88%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    82%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    70%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    85%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

2021 թ. համար նախանշված ՀՆԱ աճը կարտացոլվի տնտեսության բոլոր ճյուղերում. ԿԲ նախագահ

2021 թ. համար նախանշված ՀՆԱ աճը կարտացոլվի տնտեսության բոլոր ճյուղերում. ԿԲ նախագահ

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ նիստում ներկայացրեց 2021 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը։

Ըստ Գալստյանի՝ ՀՀ Կառավարության 2021 թ. մակրոտնտեսական կանխատեսումները ընդհանուր առմամբ բավականին մոտ են ԿԲ-ի գնահատականներին, ըստ որի շարունակվելու է համավարակի և ռազմական դրության բացասական ազդեցությունների չեզոքացումը, արտաքին և ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքականության սահուն կոնսոլիդացիան և համարժեք դրամավարկային քաղաքականության իրականացումը։

«Համաձայն պետական բյուջեի հիմքում դրված ներկա սցենարի՝ 2021 թ. համար նախանշվել է ՀՆԱ-ի իրական աճ՝ 3,2 տոկոս, որն առաջարկի տեսանկյունից կարտացոլվի տնտեսության բոլոր ճյուղերում աճելով։ Հատկանշական է, որ տնտեսական աճի նախկինում ներկայացված սցենարը՝ 4,8 տոկոս, վերանայվել է, իր վրա կկրի ինչպես պահպանվող արտաքին թույլ պահանջարկի, այնպես էլ ռազմական դրության և կորոնավիրուսային համավարակի տարածման բացասական ազդեցությունները։ Գնահատվում է, որ համախառն պահանջարկը 2020 թ. համեմատ կդրսևորի վերականգնման միտումներ՝ պայմանավորված թե՛ ներքին սպառողական և թե՛ ներդրումային ծախսերի աճով։ 2020 թ. ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությանը կհաջորդի 2021 թ. որոշակի զսպող քաղաքականության իրականացումը՝ առաջնորդվելով միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման սկզբունքով։ Ինչպես համավարակի և ռազմական դրության հետևանքների, այնպես էլ 2020 թ. կապիտալ պետական ներդրումների թերակատարումների ազդեցությամբ կդիտարկվի ներուժային համախառն ներքին արդյունքի որոշակի կորուստ։ 2021 թ. համար չափազանց կարևորում ենք ներուժային տնտեսական աճի արագացմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ապահովումը»,- ասաց Գալստյանը։

ԿԲ նախագահի խոսքով՝ 2021 թ. տնտեսության որոշակի վերականգնմանը և ստվերի կրճատմանն ուղղված վարչարարության շարունակական իրականացման արդյունքում գնահատվում է, որ 2021 թ. հարկերը ՀՆԱ-ում կաճեն 0,3 տոկոսային կետով, արդյունքում՝ պետական բյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա ևս կունենան զսպող ազդեցություն։ 

«2021 թվականին, չնայած թույլ զսպող հարկաբյուջետային քաղաքականության իրականացմանը, նախատեսվում է ՀՆԱ-ում ՀՀ Կառավարության պարտքի 1.1 տոկոսային կետ աճ: Պարտքի բեռի նման վարքագիծը, երբ աստիճանական նվազման ուղեգծով միայն միջնաժամկետ հատվածում է նախանշվում պարտք - ՀՆԱ հարաբերակցության նվազում 60 տոկոս շեմային ցուցանիշից, արտահայտվում է ստեղծված մարտահրավերներին կառավարության արձագանքի անհրաժեշտությունից: Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ այն շարունակում է մնալ համահունչ միջնաժամկետ հատվածում պարտքի կայունության ապահովման ՀՀ կառավարության որդեգրած սկզբունքներին: Ներկա մարտահրավերների պայմաններում կարևորում ենք հատկապես ծախսերի կառուցվածքի բարելավման և եկամուտների ավելացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը՝ միաժամանակ շեշտադրելով երկարաժամկետ տնտեսական աճի համար անհրաժեշտ խթանների ապահովման անհրաժեշտությունը»,- ասաց ԿԲ նախագահը: 

Թեմայի այլ նորություններ