2016-ի ապրիլյան պատերազմը վերջին զանգն էր այս պատմության. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    49%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    6 կմ/ժ
  • Լոռի 19°C
    54%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    64%
    8 կմ/ժ
  • Արարատ 22°C
    38%
    9 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    49%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    47%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    49%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    50%
    13 կմ/ժ
  • Արցախ 24°C
    57%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

2016-ի ապրիլյան պատերազմը վերջին զանգն էր այս պատմության. վարչապետ

2016-ի ապրիլյան պատերազմը վերջին զանգն էր այս պատմության. վարչապետ

Այսօր հրավիրված օնլայն ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ բացարձակապես անհիմն տեղեկատվություն է, թե ռուս խաղաղապահները Շուշին ընկնելուց օրեր առաջ արդեն տեղափոխվում էին Հայաստան:

«Խաղաղապահները սկսել են տեղափոխվել հայտարարության ստորագրումից հետո», - ասաց վարչապետը։

Լրատվամիջոցներից մեկի հարցին, թե պատերազմի տարբեր փուլերում տարբեր փաստաթղթե՞ր են դրվել իր առջեւ, ընդ որում՝ բոլորն ավելի նպաստավոր պայմաններով, քան նոյեմբերի 10-ի հայտարարությունը, Փաշինյանը պաստախանեց.

«Ո՛չ, այդպիսի բան նույնպես չի եղել։ Եղել են էլի նույն տրամաբանությամբ առաջարկներ կամ  եղել է պատերազմի դադարի նույն տրամաբանությունը, ինչ որ պատերազմի մեկնարկից առաջ, որ այդ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին»:
Ընդ որում, ըստ վարչապետի՝ հանձնվող տարածքների թվում էր նաեւ Շուշին:
Փաշինյանն ընդգծեց՝ պատերազմից առաջ էլ է այդպես եղել։
«Այդպես է եղել 2016 թվականից, եւ 2016-ի ապրիլյան պատերազմն այդ վերջին զանգն էր այս պատմության, այն տարբերությամբ, որ այս անգամ արդեն որեւէ բանավոր հայտարարությամբ կամ պարտավորությամբ հնարավոր չէր լինի կանգնեցնել պատերազմը»,- ասաց Փաշինյանը՝ ակնարկելով, որ 2016-ին պատերազմը կանգնեցվել է հենց այդպես:
Նրա համոզմամբ՝ 1998-ից սկսած բանակցային բովանդակության մեջ եղել է մի թեմա, որը եղել է չափելի: Խոսքը տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին է: Եվ հայկական կողմի քաղաքականությունը եղել է ձգել ժամանակը, ինչն անվերջ անել հնարավոր չէր:
Եվ հենց սա է եղել պատճառը, որ ըստ վրաչապետի՝ ինքը փորձել է բանակցություններում նոր տրամաբանություն դնել, ինչը չի հաջողվել:

Թեմայի այլ նորություններ