Օրվա սպորտային ամենաուշագրավ նորություններն ամփոփ
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    2 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    44%
    26 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    2 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

Օրվա սպորտային ամենաուշագրավ նորություններն ամփոփ

Օրվա սպորտային ամենաուշագրավ նորություններն ամփոփ

 Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Ուելսի չեմպիոն դեմ խաղում նման դիմակայություն չէր սպասում:

«Մենք նման դիմակայություն չէինք սպասում: Մեր մրցակիցները մեր սպասելիքներից ավելի լավ հանդես եկան: Պարզապես մենք մեր պահերը չէինք իրացնում: Ես չէի սպասում, որ նրանք մեր դարպասներին մոտ շատ վտանգավոր պահեր կունենան, ինչը որ ունեցան»,- ասել է մարզիչը:

Մենք նման դիմակայություն չէինք սպասում. Ալեքսանդր Գրիգորյան

 

Գրիգորյանի խոսքով` «Ալաշկերտ»-ը որպես թիմ ավելի ուժեղ է, քան Ուելսի չեմպիոնը: Անդրադառնալով Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլում կայանալիք մոլդովական «Շերիֆ»-ի հետ խաղին՝ մարզիչը շեշտեց, որ «Շերիֆ»-ը կարգով ավելի բարձր թիմ է, իսկ նման մակարդակի թիմերի դեմ հանդիպումները պետք են:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Ալաշկերտ»-ը պատասխան խաղում հյուրընկալեց Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադս»-ին և միայն լրացուցիչ ժամանակում կարողացավ հաջողության հասնել նվազագույն հաշվով:

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ: Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների` 34-ամյա Մեսիի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչ 2026 թվականը: Հարձակվողի աշխատավարձը կկրճատվի 50 տոկոսով: Նախորդ պայմանագրով Մեսին ստանում էր 550 միլիոն եվրո:

Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ

 

Արդեն ավարտված մրցաշրջանում Մեսին «Բարսելոնա»-ի կազմում մասնակցել է 47 հանդիպման, խփել է 38 գնդակ և կատարել է 14 արդյունավետ փոխանցում: Նա իր ողջ կարիերայի ընթացքում 691 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:

Հուլիսի 11-ին Մեսին առաջին տիտղոսը նվաճեց Արգենտինայի հավաքականի կազմում` դառնալով Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող: Վերջին անգամ Արգենտինան Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող էր դարձել 1993 թվականին: Այս հաղթանակից հետո արգենտինացիները հավասարվեցին Ուրուգվային և ռեկորդային՝ 15-րդ անգամ դարձան Ամերիկայի գավաթակիր:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 21-ին: Հայտնի են առաջին տուրի մրցակից զույգերը` «Նապոլի»- «Վենեցիա», «Ռոմա»-«Ֆիորենտինա», «Սամպդորիա»-«Միլան», «Տորինո»-«Ատալանտա», «Ուդինեզե»-«Յուվենտուս», «Բոլոնիա»-«Սալերնիտանա», «Կալյարի»-«Սպեցիա», «Էմպոլի»-«Լացիո», «Վերոնա»-«Սասուոլո», «Ինտեր»-«Ջենոա»:

Սերիա Ա-ի առաջին տուրի զույգերը հայտնի են

 

Իտալիայի առաջնության` Սերիա Ա-ի նախորդ մրցաշրջանի հաղթողը Միլանի «Ինտեր»-ն է, որը հավաքեց 91 միավոր: Երկրորդ տեղում 79 միավորով «Ատալանտա»-ն է, իսկ եռյակը եզրափակում է «Յուվենտուս»-ը` 78 միավորով:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բաց պաշտոնական արարողությանը պաշտոնական անձանց մուտքի սահմանափակում կլինի: Այս մասին հայտնում է Kyogo գործակալությունը: Նման որոշման պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է: Կազմկոմիտեն մտադիր է խաղերի բացման մասնակցելու իրավունք տալ մոտ 1000 հանդիսականի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչները, ովքեր պատասխանատվություն են կրում Խաղերի անցկացման համար, հայտարարել են, որ ոչ մի մարզական համալիրում երկրպագուներ չեն լինի:

Օլիմպիական խաղերի բացմանը 1 000-ից պակաս հանդիսական կլինի

 

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Հայաստանն  Օլիմպիական խաղերում ներկայացնելու ուղեգիր նվաճել էին 17 մարզիկ` հունահռոմեական  ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը  (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման  Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ  Իզաբելա Յայլյանը  (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) , ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը,  լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

Ֆուտբոլի Իտալիայի և Արգենտինայի ազգային ընտրանիները կարող են ընկերական հանդիպում անցկացնել ի հիշատակ Դիեգո Մարադոնայի: Այս մասին գրում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Իտալիան և Արգենտինան կարող են ընկերական հանդիպում անցկացնել

 

Հիշատակի հանդիպումը հնարավոր է, որ անցկացվի իտալական Նեապոլ քաղաքի «Դիեգո Մարադոնա» մարզադաշտում: Դեռևս հստակ չէ, թե հնարավոր հանդիպումը երբ կկայանա:

Կառավարությունը սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Անդրանիկ Համլետի Կարապետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տվեց:

Ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանը տարկետում ստացավ ամռային զորակոչից

Անդրանիկ Կարապետյանը հանդիսանում է ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ: Որոշման նախագիծը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Հայաստանը ներկայացնող առաջին պատվիրակությունը մեկնում է Տոկիո: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակության մի քանի անդամների հետ Տոկիո են մեկնում նաև Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ և Խաղերում միակ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, հավաքականի մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, ինչպես նաև Հայաստանի օլիմպիական թիմի բժիշկներ Դավիթ Մոսինյանը և Հարություն Պրազյանը:

Հայաստանի օլիմպիական պատվիրակության մի խումբ անդամներ մեկնում են Տոկիո

 

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Հայաստանն  Օլիմպիական խաղերում ներկայացնելու ուղեգիր նվաճել էին 17 մարզիկ` հունահռոմեական  ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը  (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման  Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ  Իզաբելա Յայլյանը  (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը,  լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կրկին հանդես կգա «Փյունիկում»: Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Գևորգ Ղազարյանը ակումբի սան է։ «Փյունիկի» կազմում Ղազարյանն անցկացրել է 61 խաղ՝ դառնալով 30 գոլի հեղինակ։ Հանդիսանում է նաև Հայաստանի հավաքականի անդամ, որի կազմում անցկացրած 76 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Լիմասոլի ԱԷԼ-ը։ 

Գևորգ Ղազարյանը կրկին հանդես կգա «Փյունիկում»

 

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է արծաթե մեդալակիր դառնում: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:

«Գանձասար» ՖԱ ՀԿ-ն ՀՖՖ է ներկայացրել հավաստագիր՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը (2021-22 մրցաշրջան) մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Չնայած «Գանձասար» ՖԱ ՀԿ-ն չունի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը հանդես գալու ազգային արտոնագիր և ուշացմամբ է ներկայացրել մասնակցության հավաստագիրը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միջնորդությամբ դիմել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին՝ առաջարկելով ընդառաջել «Գանձասար» ՖԱ ՀԿ-ին Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հարցում:

«Գանձասարը» հանդես կգա Հայաստանի Առաջին խմբում

 

Հաշվի առնելով ՀՖՖ-ի առաջնահերթություններից մեկը համարվող մարզային ֆուտբոլի զարգացումը, կարևորելով Հայաստանի առաջնություններում Կապանը ներկայացնող թիմի առկայությունը, ինչպես նաև առնվազն 8 թիմով առաջնություն ունենալու նախապատվությունը՝ ՀՖՖ Գործկոմի անդամները կողմ են քվեարկել ՀՖՖ միջնորդությանը:

 Այսպիսով, «Գանձասար» ՖԱ ՀԿ-ն, որը վերջին տարիներին ներկայացված էր միմիայն ՀՖՖ մանկապատանեկան առաջնություններում, կրկին ներկայացուցիչ կունենա ՀՖՖ հովանու ներքո անցկացվող պրոֆեսիոնալ առաջնությունում:

 «Գանձասար» ՖԱ ՀԿ-ն հանդես կգա Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2021/2022 մրցաշրջանում և իր տնային հանդիպումները կանցկացնի Կապանի «Քաղաքային» մարզադաշտում:

 Ավելացնենք նաև, որ «Գանձասար» ՖԱ ՀԿ-ի մասնակցությամբ պայմանավորված՝ ՀՖՖ Գործկոմի անդամները կողմ են քվեարկել նաև Առաջին խմբի առաջնությունը ոչ թե 5, այլ 4 շրջանով անցկացնելուն»:

 Առողջական խնդիրների պատճառով Լևոն Արոնյանը չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ շրջանի առաջին պարտիային։ Լրացուցիչ թեստավորումներից հետո պարզ կլինի, արդյոք նա կմասնակցի՞ 2-րդ պարտիայի, թե ոչ։

Արոնյանն առողջական խնդիրների պատճառով աշխարհի գավաթի 2-րդ շրջանի 1-ին պարտիային չի մասնակցի

 

Ռեկորդային թվով հայ շախմատիստներ են Հայաստանն այս տարի ներկայացնում աշխարհի գավաթի խաղարկությունում: Տղամարդկանց խաղարկությունում Հայաստանը ներկայացնում են 5 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։ Նշենք, որ այս թիվը ռեկորդային է Հայաստանի համար։ 2005 թվականից անցկացվող աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մասնակիցների թիվն առավելագույնը եղել է 4։ Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը։

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին` 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:

Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբը համարել է կազմը բրազիլացի ֆուտբոլիստով: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Վան»-ը մեկ տարվա պայմանագիր է կնքել բրազիլացի կիսապաշտպան Լյուիս Մենեզիսի հետ:

«Վան»-ը նոր հարձակվող ունի

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է արծաթե մեդալակիր դառնում: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մեծ ակնկալիքների ունի «Փյունիկ»-ից, ուր վերադարձել է 10 տարվա դադարից հետո:

«ԱԵԼ-ի մարզչի հետ խոսակցությունից հետո պարզ դարձավ, որ հիմնականում մեկնարկային կազմում չեմ լինելու: Դրանից էլ միտք առաջացավ Հայաստան վերադառնալու: «Փյունիկ»-ն առաջին տարբերակն էր, և թիմն ամեն ինչ արեց իմ վերադարձի համար»,- Ղազարյանի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մեծ եռանդով եմ վերադարձել «Փյունիկ». Գևորգ Ղազարյան

Կիսապաշտպանի խոսքով` ինքն այժմ լավ մարզավիճակում չի, քանի որ արձակուրդում է եղել, բայց մոտակա խաղերում լավ մարզավիճակ կհավաքի: «Մեծ եռանդով եմ վերադարձել «Փյունիկ»: Ուզում եմ, որ «Փյունիկ»-ը նախկինի նման լինի հաղթող: Որոշմանս վրա ազդել է նաև մարզչի հանգամանքը, այն որ այժմ մարզիչը Եղիշե Մելիքյանն է»,-ասել է նա:

Գևորգ Ղազարյանը ակումբի սան է։ «Փյունիկի» կազմում Ղազարյանն անցկացրել է 61 խաղ՝ դառնալով 30 գոլի հեղինակ։ Հանդիսանում է նաև Հայաստանի հավաքականի անդամ, որի կազմում անցկացրած 76 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Լիմասոլի ԱԷԼ-ը։ 

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի պատասխան խաղի շրջանակներում Երևանի «Արարատ»-ը մրցեց հունգարական «Ֆեհերվար»-ի դեմ: Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին «Արարատ»-ն առավելություն ուներ, իսկ «Ֆեհերվար»-ը հիմնականում հակագրոհում էր: Երևանի «Արարատ»-ը կարողացավ բացել հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին: Ստանդարտ դիրքն անթերի օգտագործեց և գնդակը դարպասի վերին անկյունն ուղարկեց Դիմիտրիյե Պոբուլիչը: Խաղակեսի վերջնամասում «Ֆեհերվար»-ն ամբողջապես «Արարատ»-ի տուգանային հրապարակում էր: Երևանյան ակումբը հաջողությամբ պաշտպանվում էր: Թիմերն ընդմիջման գնացին «Արարատ»-ի նվազագույն առավելությամբ:

«Արարատ»-ը հաղթեց Գյումրիում և հայտնվեց Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում
 

Երկրորդ կեսի մեկնարկում «Ֆեհերվար»-ը մեծ ուժերով նետվել էր գրոհելու: «Արարատ»-ին հաջողվեց վերականգնել գրոհների և խաղի հավասարությունը ու նույնիսկ մի քանի շատ իրական հնարավորություններ ուներ կրկնապատկելու հաշվի առավելությունը: Գրոհի վերջում միշտ հստակություն չկար: Խաղի 85-րդ րոպեին «Արարատ»-ի դարպասապահ Երմակովի փոխանցումից հետո երևանյան թիմի առավելությունը կրկնապատկեց Սիլուեն:

«Արարատ»-«Ֆեհերվար»` 2:0:

Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Ի վերջո, երկու խաղերի ընդհանուր 3:1 հաշվով Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլ դուրս եկավ Երևանի «Արարատ»-ը:

ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկեցին երկրորդ տուրի հանդիպումները: Հայաստանի ներկայացուցիչներց Շանթ Սարգսյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան, Հովհաննես Գաբուզյանը, Գաբրիել Սարգսյանը պարտություն կրեցին, Հայկ Մարտիրոսյանը հաղթեց, իսկ Էլինա Դանիելյանը կականց պայքարում նույնպես գերազանցել է մրցակցին:

Դանիելյանը հաղթեց, Սարգսյանը պարտվեց. շախմատի աշխարհի գավաթի խաղարկության այլ արդյունքներ

Ռեկորդային թվով հայ շախմատիստներ են Հայաստանն այս տարի ներկայացնում աշխարհի գավաթի խաղարկությունում: Տղամարդկանց խաղարկությունում Հայաստանը ներկայացնում են 5 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։ Նշենք, որ այս թիվը ռեկորդային է Հայաստանի համար։ 2005 թվականից անցկացվող աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մասնակիցների թիվն առավելագույնը եղել է 4։ Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը։

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին` 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի առաջին տուրի պատասխան խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Նոա»-ն հյուրընկալվել էր ֆինլանդական «ԿուՊՍ»-ին: Հանդիպման մեկնարկից 14 րոպե անց «ԿուՊՍ»-ը բացեց խաղի հաշիվը: Աչքի ընկավ Նիսիլան: Ճիշտ 10 րոպե անց «ԿուՊՍ»-ը խփեց նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Կարիլոն: Վիճակագրությամբ «ԿուՊՍ»-ն ակնհայտ առավելություն ուներ` 62/38-ի հարաբերակցությամբ: Մրցակիցը շարունակեց ավելացնել առավելությունը` ևս երկու գնդակ ուղարկելով հայկական ակումբի դարպասը: Նախ36-րդ րոպեին գոլը խփեց Ուդոն, իսկ 39-ին` Ուզոչոկվուն: Երկրորդ կեսում «ԿուՊՍ»-ն պահպանեց առավելությունը: «Նոա»-ին այդպես էլ գնդակ գոնե հեղինակության գնդակ խփել չհաջողվեց: Փոխարենը «ԿուՊՍ»-ը խփեց նաև 5-րդ գնդակը:

«Նոա»-ն լքում է պայքարը Կոնֆերենցիաների լիգայում
 

Թիմերի առաջին խաղում, որտեղ կայացել էր Երևանում «Նոա»-ն հաղթել էր նվազագույն հաշվով: Երկու խաղերի ընդհանուր 4:1 հաշվով հաջորդ փուլ դուրս եկավ «ԿուՊՍ»-ը:

 Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղի շրջանակներում Երևանի «Ուրարտու»-ն սեփական հարկի տակ ընդունել էր սլովենական «Մարիբոր»-ին: «Ուրարտու»-ի մարզաբազայի մարզադաշտում կայացած խաղի մեկնարկն ընթանում էր փոխադարձ գրոհներով: «Ուրարտու»-ն խաղակեսի միջնամասում մի քանի լուրջ հնարավորություն ուներ, սակայն առավել սուր գրոհում էր «Մարիբոր»-ը: Թիմերն ընդմիջման գնդացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

«Ուրարտու»-ն պարտվեց Երևանում և դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից
 

Երկրորդ կեսի մեկնարկում «Ուրարտու»-ն գրոհում էր, սակայն մրցակցի դարպասը տանող ճանապարհն այդպես էլ չէր գտնում: «Մարիբոր»-ը շեշտը դրել էր արագ հակագրոների վրա, որը նույնպես արդյունավետ չէր մինչև 84-րդ րոպեին: «Մարիբոր»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Դանիել Շտուրմը:

«Ուրարտու»-«Մարիբոր»` 0:1:

Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր «Մարիբոր»-ի նվազագույն առավելությամբ (1:0): «Ուրարտու»-ն դուրս մնաց հետագա պայքարից:

 Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ռոբերտ Արզումանյանի կարծիքով «Մարիբոր»-ի դեմ խաղում ակնհայտ էր մրցակցի առավելությունը:

«Այս հանդիպումը տարբերվեց նախորդ խաղից: Թիմի ընդհանուր պատկերը լավն էր: Բնականաբարդժվարություններ ունեինք խաղի կառուցման և վերջնամասում: Այս խնդիրը նոր չէ, պետք է աշխատենքայդ ուղղությամբ, որ կարողանանք գոլեր խփենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հետխաղյա մամլոասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արզումանյանը: Վերջինս փաստեց նաև, որԿոնֆերենցիաների լիգայի առաջին տուրում «Մարիբոր»-ի դեմ հանդիպումը մեծ փորձ էր ամբողջ թիմիհամար:

«Պետք է ընդունենք, որ մրցակիցն ուժեղ էր: Մեզ հարկավոր է ներքին ուժեղ առաջնություն, նմանատիպմրցաշարերում հաջողության հասնելու համար: «Ուրարտու»-ի մեծ փոփոխություններ են տեղի ունեցել,ինչը նկատել է»,-ասաց նա:

Պետք է ընդունենք, որ մրցակիցն ուժեղ էր. Ռոբերտ Արզումանյան

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղի շրջանակներումԵրևանի «Ուրարտու»-ն սեփական հարկի տակ ընդունել էր սլովենական «Մարիբոր»-ին:

«Ուրարտու»-ի մարզաբազայի մարզադաշտում կայացած խաղի մեկնարկն ընթանում էր փոխադարձգրոհներով: «Ուրարտու»-ն խաղակեսի միջնամասում մի քանի լուրջ հնարավորություն ուներ, սակայնառավել սուր գրոհում էր «Մարիբոր»-ը: Թիմերն ընդմիջման գնդացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսի մեկնարկում «Ուրարտու»-ն գրոհում էր, սակայն մրցակցի դարպասը տանող ճանապարհնայդպես էլ չէր գտնում: «Մարիբոր»-ը շեշտը դրել էր արագ հակագրոների վրա, որը նույնպեսարդյունավետ չէր մինչև 84-րդ րոպեին: «Մարիբոր»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Դանիել Շտուրմը:

Թեմայի այլ նորություններ