Գերիներ, խոշտանգումներ, ռազմական հանցագործություններ. Amnesty-ի զգուշացումը Դանիային՝ Բաքվի խաղին ընդառաջ
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    29%
    22 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    50%
    30 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 31°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    29%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Գերիներ, խոշտանգումներ, ռազմական հանցագործություններ. Amnesty-ի զգուշացումը Դանիային՝ Բաքվի խաղին ընդառաջ

Գերիներ, խոշտանգումներ, ռազմական հանցագործություններ. Amnesty-ի զգուշացումը Դանիային՝ Բաքվի խաղին ընդառաջ

Շաբաթ օրը Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Ադրբեջանի մայրաքաղաքում կխաղա Չեխիայի ընտրանու դեմ: Խաղին ընդառաջ՝ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Դանիայի ֆուտբոլային ասոցիացիայի ուշադրությանն է ներկայացրել 5 փաստ Ադրբեջանի մասին:

1. Քննադատներին հետապնդում և բանտարկում են

Ավտորիտար ռեժիմը ճնշում է քննադատության բոլոր դրսևորումները, իսկ իրավապաշտպաններին ու կառավարության քննադատներին ստիպում են լռել: Ոմանք ազատազրկվել են, ոմանք էլ լքել են երկիրը, շատերը չեն համարձակվում ազատ խոսել՝ վախենալով ձերբակալումից կամ հետապնդումից:

Իշխանությունները փորձում են լռեցնել աքսորյալ քննադատներին՝ հալածելով Ադրբեջանում մնացած ընտանիքի անդամներին:

Լրատվամիջոցների մեծ մասը կամ վերահսկվում է կառավարություն կողմից, կամ կառավարության քաղաքականության ջատագովն է, և իշխանություններն օգտագործում են մամուլի և հեռուստատեսության նկատմամբ վերահսկողությունը՝ իրենց քննադատողներին արատավորելու համար:

2. Ցույցերն արգելում են կամ ցրում են բռնի ուժով

Իշխանությունները չեն հանդուրժում, որ մարդիկ մեծ խմբերով հավաքվեն՝ իրենց տեսակետները հայտնելու համար, և ինչպես COVID-19 համաճարակը, այնպես էլ հայերի դեմ պատերազմը որպես պատրվակ օգտագործվել են ցույցերն արգելելու և ցրելու համար: Ոստիկանությունը սիրում է ջրցան մեքենաներ օգտագործել խաղաղ ցուցարարների դեմ, որոնց ծեծում ու ձերբակալում են, եթե նրանք համարձակվում են հավաքվել և բողոքել ռեժիմի դեմ: Լրագրողներն արժանանում են նույն վերաբերմունքին:

3. Հասարակական կազմակերպությունները վտարվել են երկրից

Հավաքների ազատությունը վտանգված է, և 2015 թվականին քաղաքացիական հասարակության մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ մեկտեղ Amnesty-ն դուրս մղվեց երկրից: Մոտ 20 տեղական իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ստիպեեցին փակել իրենց գրասենյակները:

4. Խոշտանգումներ և վատ վերաբերմունք

Իշխանություններն ու բանտերի աշխատակիցներն օգտագործում են խոշտանգումները և դաժան վերաբերմունքի այլ ձևեր կալանավորներից և բանտարկյալներից տեղեկատվություն և «խոստովանություններ» կորզելու համար:

Հայկական ուժերի դեմ պատերազմի հետ կապված բողոքի ցույցից հետո բանտարկված ցուցարարները պահվել են գերբնակեցված, շոգ սենյակներում՝ առանց օդափոխության և սննդի ու խմիչքի սահմանափակության պայմաններում: Նրանց ենթադրաբար ծեծի և բռնության են ենթարկել, ինչպես նաև մերժել են կապ հաստատել փաստաբանների և ընտանիքների հետ:

5. Պատերազմական հանցագործություններ Լեռնային Ղարաբաղում

Amnesty- ն փաստում է, որ ադրբեջանական ուժերը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ պատերազմում ռազմական հանցագործություններ են կատարել: Մի շարք ստուգված տեսանյութեր ցույց են տալիս ռազմագերիների և այլ ձերբակալվածների նկատմամբ վատ վերաբերմունքը, գլխատումներն ու զոհված զինծառայողների մարմինների պղծումը:

Թեմայի այլ նորություններ