«Ֆուտբոլը չվերադարձավ տուն, այն գնում է Հռոմ». Իտալիան 53 տարի անց կրկին լավագույնն է Եվրոպայում
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    2 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    44%
    26 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    2 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

«Ֆուտբոլը չվերադարձավ տուն, այն գնում է Հռոմ». Իտալիան 53 տարի անց կրկին լավագույնն է Եվրոպայում

«Ֆուտբոլը չվերադարձավ տուն, այն գնում է Հռոմ». Իտալիան 53 տարի անց կրկին լավագույնն է Եվրոպայում

Ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնության եզրափակիչում` Ուեմբլի մարզադաշտում Իտալիան մրցեց Անգլիայի հետ: Հանդիպման մեկնարկում, առաջին իսկ գրոհի ժամանակ, խաղի 2-րդ րոպեին Անգլիան առաջ անցավ հաշվի մեջ: Արագ հակագրոհի ժամանակ աչքի ընկավ Լյուկ Շոուն: Սա Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ ամենաարագ գնդակն է: Բաց թողած գնդակից հետո Իտալիան կորցրեց խաղի «թելը»: Անգլիան տիրում էր նախաձեռնության, իսկ «ազուրիները» անկանոն էին գործում: Խաղակեսի վերջնամասում իտալացիների խաղում հավասարակշռություն մտավ: Թիմերն ընդմիջման գնացին անգլիացիների նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկում Իտալիան շատ ավելի ակտիվ էր և այդ ակտիվությունը տվեց իր արդյունքը: 61-րդ րոպեին Անգլիայի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց և հաշվի հավասարությունը վերականգնեց պաշտպան Լեոնարդո Բոնուչին: Ի դեպ, Բոնուչին ամենածեր ֆուտբոլիստն է, ով գոլի հեղինակ է դարձել Եվրոպայի առաջնության եզրափակիչներում: Ի վերջո հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի`1:1 հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ առաջին կեսում թիմերը զգուշավոր էին հարձակման գծում և առավել կենտրոնացած էին պաշտպանության վրա: Երկրորդ կեսը և նույն տեսքն ուներ և այս խաղում որոշիչ եղավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը, որտեղ առավել դիպուկ էին իտալացիները:

Իտալիայի համար սա արդեն 4-րդ եզրափակիչն էր: Երկու անգամ` 2000 և 2012 թվականներին Իտալիան ձախողվել է, իսկ 1968 թվականին «ազուրիները» հաղթել են:

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ճանաչվել է Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Անգլիայի հետ դիմակայությունում 22-ամյա դարպասապահը հետխաղային 11 մետրանոցների ժամանակ երկու անգամ հետ է մղել մրցակիցների հարվածները՝ ապահովելով Իտալիայի երկրորդ տիտղոսը Եվրոպայի առաջնություններում։

Կիսաեզրափակչում՝ Իսպանիայի հավաքականի դեմ խաղում, իտալական թիմը կրկին հաղթել էր 11 մետրանոցներով, որտեղ Դոնարուման հետ էր մղել Ալվարո Մորատայի հարվածը:

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության լավագույն ռմբարկու՝ խփած 5 գոլով։

Եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին, որը 67-րդ րոպեին խփել էր պատասխան գոլը։ Նա Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն է՝ 34 տարեկան և 71 օրական։

Թեմայի այլ նորություններ