Զոհված զինծառայողների դիերի մի մասը ծնողներն արդեն վերցրել են. Ավանեսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    30%
    22 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    50%
    30 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 30°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    30%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Զոհված զինծառայողների դիերի մի մասը ծնողներն արդեն վերցրել են. Ավանեսյան

Զոհված զինծառայողների դիերի մի մասը ծնողներն արդեն վերցրել են. Ավանեսյան

Զոհված զինծառայողների դիերի մի մասը զինծառայողների ծնողներն ու հարազատները արդեն վերցրել են: Այս մասին ՀԺ հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ հայտարարելով, որ պետք է երեք նախարարություններով հայտարարությամբ հանդես գան: Անդրադառնալով հարցին, թե երբ կլինի նշված համատեղ հայտարարությունը, Ավանեսյանը պատասխանեց,  որ չի կարող օր նշել:

Ավելի վաղ Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ եթե լինեն որոշ անձինք, ովքեր անհեռանկար կերպով չեն վերցնի զոհված զինծառայողների՝ արդեն իսկ նույնականացված դիերը դիահերձարաններից, պետությունը իր վրա կվերցնի պատասխանատվություն՝ հուղարկավորությունը կազմակերպելու համար:  Խոսքն այն մասին է, որ որոշ ծնողներ տարբեր պատճառներով հրաժարվում են վերցնել 44-օրյա պատերազմին մասնակցած իրենց զավակների կամ հարազատների աճյունները: Նախարարի պաշտոնակատարը նշել էր՝ զոհվածների մարմինները չեն կարող երկար ժամանակ մնալ դիահերձարաններում, անգամ եթե սառնարանային պայմաններ կան: 

Հավելենք, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների 100-ից ավելի նույնականացված մարմիններ կան, որոնք տարբեր պատճառներով հարազատները չեն վերցնում դիահերձարաններից: Թե հատկապես որոնք են այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, որենց համար ծնողները չեն վերցնում որդիների աճյունները, մանրամասներ չեն հայտնվում: Բայց, օրինակ, կան դեպքեր, երբ նրանք ուղղակի չեն ուզում ընդունել, որ իրենց տղան զոհված է, այլ հավատում են, որ նա գերեվարվածների մեջ է ու մի օր վերադառնալու է:

Թեմայի այլ նորություններ