Զոհրաբյանն ԱԺ-ին առաջարկեց դիմել միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջով
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    27%
    20 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    22 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    27%
    20 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Զոհրաբյանն ԱԺ-ին առաջարկեց դիմել միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջով

Զոհրաբյանն ԱԺ-ին առաջարկեց դիմել միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջով

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 7-րդ գումարման խորհրդարանում ներգրավված քաղաքական ուժերին առաջարկեց միասնական ձևով հայտարարությամբ, ուղերձով դիմել միջազգային կառույցներին՝ հայ ռազմագերիներին չվերադարձնելու համար Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժամիջոցներ կիրառելու պահանջով: Զոհրաբյանը նման առաջարկ արեց ԱԺ հունիսի 30-ի արտահերթ նիստում:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովի հետ առանձնազրույց է ունեցել՝ շեշտելով, որ Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ անհանդուրժելի: «Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ անհանդուրժելի: Ադրբեջանը շարունակում է չընդունել, որ գերեվարված անձինք ռազմագերիներ են: Եվ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է մեր ռազմագերիների դատավարությունը, որոնց առաջադրված են Ադրբեջանի քրեական օրենսգրքով ծանրագույն մեղադրանքները»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հստակ նշել է, որ գերեվարված անձանց վերադարձի մասին քննարկում հայկական կողմի հետ կարող է լինել միայն այն դեպքում, երբ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի գրավյալ տարածքներով հանդերձ:

«Ադրբեջանի հանդեպ պետք է կիրառվեն կոնկրետ պատժամիջոցներ:  Ես առաջարկում եմ այս խորհրդարանին, ինքս դիմել եմ միջազգային կառույցներին, բայց խորհրդարանի կողմից դիմումը շատ ավելի ազդեցիկ կլինի՝ կոչ անելու հստակ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ: Օրինակ Եվրոպայի խորհրդում պետք է կասեցվի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունը»,-ասաց նա ու հավելեց, որ կալանքներ պետք է դրվեն Ալիևի, նրա ընտանիքի բանկային հաշիվների վրա:

Այսպիսով, Զոհրաբյանը դիմեց խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին՝ միասնական հայտարարությամբ, ուղերձով դիմելու միջազգային կառույցներին և նշելու այն կոնկրետ պատժամիջոցները, որոնք պետք է կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ:

Ադրբեջանըչնայած 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությանըհրաժարվում է ամբողջությամբ վերադարձնել հայ ռազմագերիներին:

Թեմայի այլ նորություններ