Զատուլին. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների օրերը հաշվված են
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    88%
    2 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    47%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    87%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    62%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    55%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Զատուլին. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների օրերը հաշվված են

Զատուլին. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների օրերը հաշվված են

ՌԴ խաղաղապահ զորախումբն այլևս որևէ մեկին չի պաշտպանում։ Այս մասին «Говорит Москва»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի հարձակումը հարված է հասցրել Ռուսաստանի դիրքերին։

«Սահակյանի, Ղուկասյանի կալանավորումը, որն իրականացվել է փաստացի խաղաղապահների աչքի առաջ, իմ կարծիքով, շատ լուրջ նախատինք է ոչ միայն Հայաստանի դավաճան իշխանություններին, այլ նաև այն գործառույթին, որը մենք ստանձնել ենք այս տարածաշրջանում՝ խաղաղապահ առաքելության։ Որոշ ռուս պաշտոնյաներ այնքան հեռուն են գնացել, որ հրապարակայնորեն հայտարարել են՝ ոչ ոք մեղավոր չէ Լեռնային Ղարաբաղից հայերի հեռանալու համար։ Սա, նրանց կարծիքով, կամավոր գործողություն է։ Այն, որ բոլոր հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը, նշանակում է՝ այս պահի դրությամբ նրանք արդեն դադարել են հավատալ, որ մեր խաղաղապահ զորախումբն ի վիճակի է պաշտպանել իրենց։

Ակնհայտ է, որ ամեն դեպքում ԼՂ-ում մեր զորախմբի օրերը հաշված են, որովհետև ո՞ւմ են պաշտպանելու, եթե այնտեղ մարդ չմնա։ Այն չի վերահսկի ճանապարհային երթևեկության կանոնները Ստեփանակերտ քաղաքում, որն ադրբեջանցիներն այժմ պաշտոնապես անվանում են Խանքենդի։ Դա ուղղակի ժամանակի խնդիր է, ընդ որում` կարճ ժամանակում: Ահա թե ինչ եղավ ադրբեջանական հարձակման արդյունքում, որը հարված հասցրեց տարածաշրջանում մեր դիրքերին»,-ասել է նա։

Թեմայի այլ նորություններ