Զարուհի Բաթոյանը դիմել է ԿԲ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար առևտրային բանկերի ավտոմատ գանձման մեքենաների (ATM) մատչելիության ապահովման հարցով
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    90%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    89%
    5 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Զարուհի Բաթոյանը դիմել է ԿԲ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար առևտրային բանկերի ավտոմատ գանձման մեքենաների (ATM) մատչելիության ապահովման հարցով

Զարուհի Բաթոյանը դիմել է ԿԲ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար առևտրային բանկերի ավտոմատ գանձման մեքենաների (ATM) մատչելիության ապահովման հարցով

Հաշվի առնելով համավարակով պայմանավորված անկանխիկ գործարքների անցնելու հրամայականը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին՝ առևտրային բանկերի ավտոմատ գանձման մեքենաների (ATM) մատչելիության ապահովման հարցով։ Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվության բաժնից: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Ուսումնասիրելով հաշմանդամություն, սահամանափակ շարժունակություն ունեցող անձանց և տարեց քաղաքացիներին ֆինանսական ծառայությունների մատուցման միջազգային լավագույն փորձը՝ Կենտրոնական բանկը ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարքավորումներ շահագործող և հաճախորդների հեռահար սպասարկում իրականացնող ֆինանսական կազմակերպություններին խորհուրդ է տվել հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար մատչելիության պահանջները (բրայլով, աուդիոնկարագրությամբ, ինտուիտիվ լինելով և այլն)։

ԿԲ շրջաբերականում մասնավորապես խորհուրդ է տրվում սարքավորման ֆիզիկական ստեղնաշարի վրա նախատեսել շոշափելի պիտակներ՝ տեսողության հետ խնդիր ունեցող անձանց կողմնորոշելու համար, ապահովել սարքավորման էկրանի վրա արտացոլված տեղեկատվության ձայնային ներկայացում, դրա կրկնություն, էկրանին ներկայացվող տեղեկատվության տառաչափի մեծացման հնարավորության, սարքավորումների տեղակայման ժամանակ ապահովել հաշմանդամություն, սահամանափակ շարժունակություն ունեցող անձանց և տարեց քաղաքացիների համար ֆիզիկական հասանելիություն և այլն:

Թեմայի այլ նորություններ