Զարեհ Սինանյանն այցելել է Տյումեն, եղել Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    77%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 14°C
    86%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    90%
    11 կմ/ժ
  • Արարատ 17°C
    59%
    5 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    73%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    77%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    86%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    57%
    11 կմ/ժ
  • Արցախ 17°C
    83%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 387.5001
  • Ռուբլի = 4.38762
  • Դոլար = 388.242

Զարեհ Սինանյանն այցելել է Տյումեն, եղել Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին

Զարեհ Սինանյանն այցելել է Տյումեն, եղել Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին

Առաջին անգամ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ուրալի հայ համայնքներ, մասնավորապես՝ Տյումեն: Տեղի հայ համայնքի նախագահ Աբրահամ Հովեյանը գլխավոր հանձնակատարին ներկայացրել է քաղաքում հայկական ամենահայտնի կենտրոնները:

Տյումենում գործում են հայկական երկու մշակութային կենտրոններ, որոնցում 500 երեխաներ սովորում են հայերեն և հայոց պատություն, ստեղծագործում և վարում ակտիվ մշակութային կյանք:

200 պատանիներից կազմված «Նաիրի» պարային համույթը հայտնի է ամբողջ քաղաքում: Հայ համայնքն աչքի է ընկնում իր լայնածավալ գործունեությամբ, տեղի իշխանությունների հետ արդյունավետ աշխատանքով, հայ մշակույթի պահպանմամբ և զարգացմամբ: Զարեհ Սինանյանն այցելել է նաև Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Թեմայի այլ նորություններ