Ընտրություններն անվավեր ճանաչելու հիմք չկա. Բադասյանը հաստատեց՝ ինքն է լինելու ՔՊ-ի ներկայացուցիչը ՍԴ-ում
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    27%
    20 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    30 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    27%
    20 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Ընտրություններն անվավեր ճանաչելու հիմք չկա. Բադասյանը հաստատեց՝ ինքն է լինելու ՔՊ-ի ներկայացուցիչը ՍԴ-ում

Ընտրություններն անվավեր ճանաչելու հիմք չկա. Բադասյանը հաստատեց՝ ինքն է լինելու ՔՊ-ի ներկայացուցիչը ՍԴ-ում

«Այո՛, ես լինելու եմ ՔՊ ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում, և ընտրություններն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա»: Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:

Ինչպես արդեն հայտնել էինք, սեփական դիմումի համաձայն եւ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ներգրավվել է որպես երրորդ անձ:

ՀԺ-ն երեկ գրել էր, որ ՔՊ-ի դիրքորոշումը ՍԴ-ում կներկայացնեն ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը եւ փոխնախարարի պաշտոնակատար Սուրեն Գրիգորյանը:

«Մենք կարող ենք անել ընդամենը մեկ պարզ վարժություն: ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի նախնական եզրակացությունները կարող ենք բացել, կարդալ, թե այնտեղ ինչ գնահատական է տրվում ընտրություններին և համեմատել, օրինակ, 2017 թվականի կամ դրանից առաջ տեղի ունեցած ընտրությունների գնահատականների հետ: Կտեսնեք, թե ինչ էական տարբերություն է լինելու»,- նշեց Ռուստամ Բադասյանը: 

Նրա կարծիքով՝ վերջին ընտրությունները եղել են ժողովրդավարության լավագույն չափանիշներին համապատասխան, անցել են արդար մրցապայքարում. «Այս ընտրությունների կապակցությամբ բոլորս պետք է իրար շնորհավորենք, որովհետև սա իշխանության կամ ընդդիմության ձեռքբերումը չէ, սա բոլոր քաղաքացիների ձեռքբերումն է»,- եզրափակեց արդարադատության նախարարի պաշտոնակատարը:

Հավելենք, որ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով 2 դաշինքների եւ 2 կուսակցությունների («Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներ, «Զարթոնք», «Հայոց Հայրենիք» կուսակցություններ) միավորված դիմումի քննարկումը սկսվելու է վաղը՝ հուլիսի 9-ին, եւ կարող է շարունակվել մինչեւ հուլիսի 17-ը: ՍԴ որոշումից կախված էլ կձևավորվի նոր խորհրդարանը, այնուհետև՝ Կառավարությունը:

Թեմայի այլ նորություններ