Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում ընդհանուր ընդգրկված են 2510 թեկնածու
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    56%
    26 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 29°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    26 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում ընդհանուր ընդգրկված են 2510 թեկնածու

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում ընդհանուր ընդգրկված են 2510 թեկնածու

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին  մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում միասին ընդգրկված են 2510 թեկնածու։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Ընտրություններին մասնակցող կուսակցություններից, կուսակցությունների դաշինքներից 5-ի համապետական ընտրական ցուցակների երկրորդ բաժնում ընդգրկված են վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ընդհանուր թվով 14 թեկնածու»,- նշեց Մուկուչյանը։

ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետությունում քվեարկությունը կազմակերպելու նպատակով կազմավորվել է 2008 ընտրական տեղամաս։

«Նշված տեղամասերից 12-ը կազմավորվել են քրեակատարողական հիմնարկներում և համաձայն ընտրական օրենսգրքի պահանջների՝ կբացվեն ավելի ուշ։

Սահմանված կարգով և ժամկետներում բացվել են մնացած բոլոր, ընդհանուր թվով 1996 տեղամասային կենտրոնները և ընտրական տեղամասեր այցելած առաջին ընտրողներն արդեն իսկ կատարել են իրենց քվեարկությունը»,- եզրափակեց Մուկուչյանը։

Հայաստանի Հանրապետությունում ժամը 08:00-ից մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը կփակվեն 20։00-ին: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրությունների ընտրողների ցուցակներում ժամը 09։00-ի դրությամբ ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։

Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 50 և տեղական 68 լրատվամիջոցներ: Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։ 

Թեմայի այլ նորություններ