Վտանգում է առողջությունը. ՀՀ-ում մինչև 18 տարեկաններին հնարավոր է՝ արգելվի էներգետիկ ըմպելիքների վաճառքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    51%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    54%
    2 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    66%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    42%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    67%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    55%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 16°C
    68%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Վտանգում է առողջությունը. ՀՀ-ում մինչև 18 տարեկաններին հնարավոր է՝ արգելվի էներգետիկ ըմպելիքների վաճառքը

Վտանգում է առողջությունը. ՀՀ-ում մինչև 18 տարեկաններին հնարավոր է՝ արգելվի էներգետիկ ըմպելիքների վաճառքը

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը պատրաստվում է հանդես գալ օրենսդրական փոփոխությամբ, որի համաձայն՝ մինչև 18 տարեկան անձանց կարգելվի էներգետիկ ըմպելիքների վաճառքը։

Ըստ օրենսդիր մարմնի ներկայացուցչի՝ էներգետիկ ըմպելիքներն ակտիվորեն օգտագործում են անչափահասները, որը լի է առողջության վրա ազդող բացասական հետևանքներով։ Պատգամավորը խնդրի վերաբերյալ հարցը բարձրացրել է նաև «Ֆեսբուք»-ի իր էջում, որին արձագանքել են որոշ ծնողներ՝ պնդելով այդ ըմպելիքների հետևանքով առաջացող առողջական խնդիրների մասին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ղազարյանը մանրամասնում է՝ շատ ծնողներ նշել են, որ իրենց անչափահաս երեխաներն էներգետիկների պատճառով ձեռք են բերել անքնություն, իսկ որոշների շրջանում այն կախվածություն է առաջացրել։

«Ասում են՝ երեխայի մոտ առաջացրել է ցրվածություն, կախվածություն։ Այս ամենը հաշվի առնելով և նա այն, որ այդ էներգետիկների տուփերի վրա էլ գրված է՝ վաճառքը չի խրախուսվում երեխաներին, հղիներին, նյարդային գրգռվածություն ունեցողներին՝ որոշեցի հանդես գալ այսպիսի նախաձեռնությամբ. արգելել վաճառքը 18 տարին չլրացածների համար: Նման օրենք արդեն գործում է ալկոհոլի և ծխախոտի դեպքում»,- ասում է նա։

Ղազարյանի կարծիքով՝ անչափահասներին առհասարակ զրկել այդ էներգետիկներից, հնարավոր չի լինի, սակայն օրենսդրական նման փոփոխությունը հնարավորություն կտա զսպելու ոլորտը։ Վերջինս նկատում է՝ նախագծի շուրջ բարձրացված իրազեկումը թույլ կտա ծնողներին և երեխաներին հասկանալ, որ այն այդքան էլ օգտակար բան չէ․ «Պատրաստվում եմ հարցումների միջոցով հասկանալ՝ որքանո՞վ է դրանց վաճառքը մեզ մոտ շատ և փորձաքննության ենթարկել՝ տեղեկանալու ընդհանուր բաղադրության մասին։ էներգետիկ ըմպելիքների հիմնական բաղադրիչը կոֆեինն է, որ դրանց մեկ տարայում անհամեմատ ավելի շատ է, քան առկա է մեկ գավաթ սուրճի մեջ: Ունեն նաև շաքարի բարձր պարունակություն՝ դրա բոլոր բացասական հետևանքներով»:

Ըստ Ղազարյանի՝ էներգետիկ ըմպելիքների ենթադրյալ թողած բացասական ազդեցության վերաբերյալ հարցը պատրաստվում է քննարկել նաև Առողջապահության նախարարության մասնագետների, ԱԺ համապատասխան հանձնաժողովի անդամների հետ։ Պատգամավորն ընդգծում է՝ դեռ լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտություն կա։

Փոքր հարցումների միջոցով Ղազարյանը նաև պարզել է, որ ալկոհոլի և ծխախոտի նկատմամբ օրենքը գործում է, անգամ՝ որոշ տեղերում խիստ։ Ըստ նրա, սակայն, դժվար է ասել, թե այս դեպքում ինչպե՞ս կընթանա: Նա կարծում է, որ, ամեն դեպքում, կառաջացնի զգոնություն, որ ծնողներն ուշադրություն դարձնեն երեխաների առողջությանը։

Էներգետիկ ըմպելիքների արժեքը Հայաստանում տատանվում է 200 դրամից մինչև 1000 դրամ, գումարային առումով այն ևս մատչելի է երեխաներին: Մենք ուսումնասիրություն կատարեցինք Երևանում գործող խանութներում, որի միջոցով պարզեցինք՝ էներգետիկների մի մասի բաղադրության մեջ անգամ ցածր տոկոսով ալկոհոլ կա՝ 8,5: Տեսականին էլ բազմազան է, տարբեր համերի, գույների և ձևերի:

Այս ըմպելիքների օգտագործմանը դեմ են նաև ծնողները, որոնք ակտիվորեն բարձրաձայնում են խնդրի մասին։ «Հայկական ժամանակ»-ին որոշ ծնողներ մեկնաբանություն են տվել ըմպելիքների հետևանքով իրենց հարազատների շրջանում առաջ եկած բացասական ազդեցության, նույնիսկ մահվան դեպքերի մասին։

«Մեր ծանոթը քաղցկեղից մահացավ այդ ըմպելիքների չարաշահումից։ Երեխաս օգտագործում էր, դեպքից հետո հասկացավ ու ընկերներին էլ խորհուրդ տվեց հեռու մնալ»- մեզ հետ զրույցում ասում է ծնող Աննա Խաչատրյանը։

«Վերջերս մի հաղորդում տեսա, չգիտեմ`որքանով էր ճիշտ, բայց մի մարզիկ երկար տարիներ օգտագործել էր, ինչն էլ հանգեցրել էր մահվան»,- ասում է մեկ այլ ծնող, որը չցանկացավ ներկայանալ:

Նկատենք, որ ծնողների մեծ մասն արգելում է երեխաներին օգտագործել դրանք, կողմ են, որ մեր երկրում դրա վաճառքն արգելվի:

Մեկնաբանությունները՝ համացանցի միջոցով:

Թեմայի այլ նորություններ