Վրացական կողմի հետ քննարկվում են սահմանազատման հարցով համատեղ աշխատանքների վերսկսման ժամկետները․ ԱԳՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    7 կմ/ժ
  • Լոռի 4°C
    90%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    87%
    9 կմ/ժ
  • Արարատ 11°C
    64%
    7 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    2 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    87%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    0 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    82%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

Վրացական կողմի հետ քննարկվում են սահմանազատման հարցով համատեղ աշխատանքների վերսկսման ժամկետները․ ԱԳՆ

Վրացական կողմի հետ քննարկվում են սահմանազատման հարցով համատեղ աշխատանքների վերսկսման ժամկետները․ ԱԳՆ

Հունվարին Վրաստանի Հանրապետություն կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պայմանավորվել են և հանձնարարել համապատասխան գերատեսչություններին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ: Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ պարզելու՝ արդյո՞ք Փաշինյանի այս հանձնարարականի շրջանակներում որևէ քայլ կատարվո՞ւմ է, և ինչո՞ւ է որոշվել հենց այս փուլում պայմանավորվել և իրականացնել Վրաստանի հետ սահմանազատում։

Վարչապետի աշխատակազմը հարցումը վերահասցեագրել էր Արտաքին գործերի նախարարությանը։ Արտաքին քաղաքական գերատեսչությունից հարցին ի պատասխան հայտնել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը մեկնարկել է 1995 թվականին, երբ Հայաստանի և Վրաստանի միջկառավարական պատվիրակությունները պայմանավորվածություն են ձեռք բերել ձևավորել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովներ։

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին շփումների ընթացքում ձևավորված ընդհանուր ընկալումից զատ անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։

Հարցման մեջ նշվում է, որ այլ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ «Վրացական կողմի հետ քննարկվում են համատեղ աշխատանքների վերսկսման ժամկետները և հանձնաժողովների աշխատանքների մասին տեղեկությունը կներկայացվի պատշաճ ժամկետում»,- պատասխանել են գերատեսչությունից՝ չհստակեցնելով որևէ ժամկետ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Թեմայի այլ նորություններ