Վլադիմիր Ջաբարովը ամփոփել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    30 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Վլադիմիր Ջաբարովը ամփոփել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքները

Վլադիմիր Ջաբարովը ամփոփել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքները

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը խիստ կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն քայլը, որ նա արտահերթ խորհրդարանական ընտրություններում վերընտրվելուց հետո իր առաջին այցը կատարել է հենց Մոսկվա: Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ժամանակ Ջաբարովը Նիկոլ Փաշինյանի քայլը անվանել է «բարի նշան»:

Նա նշել է, որ կողմերը քննարկել են աշխատանքային հարցեր, իրավիճակը տարածաշրջանում, Ղարաբաղը, խաղաղապահ առաքելությունը և այլն:

Ջաբարովի կարծիքով` նախկին խորհրդային երկրները (Ադրբեջանը և Հայաստանը) վաղ թե ուշ պետք է կարգավորեն հարաբերությունները և սկսեն պայմանավորվել, վերականգնել երկրները այդ ցնցումներից հետո, իսկ ռուս խաղաղապահների ներկայությունը երաշխիք է ապագայում հնարավոր արյունահեղություններից խուսափելու համար:

Ջաբարովն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայումը կիրականացվի երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ, և  ցանկացած սադրանք կկասեցվի:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում ռազմաբազա ստեղծելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարություններին, Ջաբարովը նշել է, որ Ռուսաստանը շատ բացասական է գնահատում դա՝ հավելելով, որ Մոսկվան հնարավորություն ունի ճնշում գործադրել Թուրքիայի վրա, իսկ Թուրքիային հակառակորդ պետք չէ ի դեմս Ռուսաստանի:

Նա նաև հիշեցրել է, որ Թուրքիան երբեք չի եղել Ռուսաստանի դաշնակիցը՝ ընդգծելով, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը միշտ չէ, որ համընկնում են Կովկասում Ռուսաստանի և  նրա դաշնակիցների շահերի հետ:

Խոսելով  հայ գերիների վերադարձի խնդրի մասին՝ ռուս քաղաքական գործիչը նշել է, որ Ադրբեջանն արհեստականորեն ձերբակալում է հայ ռազմագերիներին՝ նրանց ներկայացնելով որպես հանցագործներ:

Նա վստահեցրել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը բոլոր ջանքերը գործադրում է այդ խնդրի լուծման համար:

Թեմայի այլ նորություններ