Վիտյա Թբիլիսկին կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    67%
    12 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    75%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    52%
    8 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    60%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    64%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    68%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Վիտյա Թբիլիսկին կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Վիտյա Թբիլիսկին կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Շարունակվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձանց և նրանց կողմնակիցների կողմից Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցին հարակից տարածքում կատարված խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ մասնակիցներից 14-ի ինքնությունը։ Անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
 
«Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Շ.-ն և վերջինիս ուղևոր, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, Արսեն Երևանսկի մականվամբ Ա. Մ.-ն մի խումբ անձանց հետ, Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի հարակից տարածքում, 2023 թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, վիճաբանել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում գտնվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, Վիտյա Թբիլիսկի մականվամբ հայտնի Վ.Ա.-ի և նշված ավտոմեքենայի ուղևորներից մեկի հետ։
 
Դրա ընթացքում վիճաբանության մասնակիցները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, փոխադարձ հարվածներ են հասցրել և հայհոյանքներ հնչեցրել միմյանց հասցեին:
 
ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել է, որ ավելի վաղ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել և ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք էր ներկայացվել Ա․Մ․-ին և միջադեպին մասնակից, վերջինիս կողմնակիցներից 11-ի նկատմամբ:
 
Քննչական խմբի կողմից իրականացված քննչական և վարութային անհետաձգելի և մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է միջադեպին մասնակից, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում գտնված ևս երկու անձ, որոնցից մեկը Վ.Ա.-ն է, մյուսը՝ Մ.Շ.-ն: Հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել նաև «Տոյոտա» մակնիշի տրանսպորտային միջոցը:
 
Նախաքննության ընթացքում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ. Վ.Ա.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է փոշեբյուրեղանման զանգված, իսկ Toyota մակնիշի ավտոմեքենայում՝ ատրճանակի նմանվող առարկաներ՝ MY 2245 և YT 3014 գրառմամբ:
 
Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ։ Ըստ փորձագետների եզրակացությունների՝ խուզարկությամբ Վ.Ա.-ի մոտ հայտնաբերված զանգվածը հանդիսանում է առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, իսկ ատրճանակի նմանվող առարկաները ПМ (Մակարով) մոդելի MY 2245 և YT 3014 համարի 9 մմ տրամաչափի ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակներ են, որոնք, ինչպես նաև հայտնաբերված ընդհանուր 16 հատ 9մմ տրամաչափի փամփուշտները հանդիսանում են ռազմամթերք:
 
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 396-րդ հոդվածի 3-րդ մասով, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 324-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթին:
 
Մ.Շ.-ի և Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է Մ.Շ.-ին և Վ.Ա.-ին ձերբակալելու որոշում, և վերջիններս վերցվել են արգելանքի:
 
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վ.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 396-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Մ.Շ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):
 
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ։ Քեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Վ.Ա.-ի մասով միջնորդությունը բավարարվել է և նա կալանավորվել է, իսկ Մ.Շ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է»,-  ասվում է հաղորդագրության մեջ:
 
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ