Վիգեն Քոչարյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    67%
    12 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    75%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    52%
    8 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    60%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    64%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    68%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Վիգեն Քոչարյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին

Վիգեն Քոչարյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին և Մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչին:

Պատվիրակության անդամները հետաքրքրվել են Բարձրագույն դատական խորհրդի ստեղծման, գործառույթների, դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների, դատավորների անկախության, ինչպես նաև  կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող միջոցառումների ընթացքով։

Հյուրերին հուզող հարցերին պատասխանելուց հետո Վիգեն Քոչարյանը նրանց է ներկայացրել գործող իրավակարգավորումներում վերջին 5 տարիներին կատարված լավարկումները, ինչպես նաև դատական համակարգում վերջին 1 տարում տեղի ունեցած արմատական բարեփոխումները, որոնք հանգեցնելու են ինչպես դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանը, այնպես էլ արդարադատության որակի բարելավմանը, գործերի քննության ժամկետների կրճատմանը:

Բարձրագույն դատական խորհրդի անդամը ներկայացրել է վերջին տարիներին կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով Հայաստանում ձևավորված նոր գործիքակազմերը՝ կարևորելով հատկապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դերը դատավորների նշանակման գործընթացում, մատնանշելով, որ այն նպաստում է դատական համակարգն արդեն իսկ բարեվարքության ստուգում անցած դատավորներով համալրելուն:

Հանդիպման ավարտին Վիգեն Քոչարյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին այցի համար ու կարևորել նրանց առաքելությունը Հայաստանում, հյուրերն էլ իրենց հերթին գոհունակություն են հայտնել բովանդակալից  և կարևոր զրույցի համար:

 Հետևեք մեզ Telegram-ում

Թեմայի այլ նորություններ