Վերջին տարիներին հայ-հնդկական համագործակցության օրակարգն ավելի է ընդլայնվել. Արմեն Գրիգորյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    26 կմ/ժ
  • Լոռի 12°C
    75%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    43%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    50%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    81%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Վերջին տարիներին հայ-հնդկական համագործակցության օրակարգն ավելի է ընդլայնվել. Արմեն Գրիգորյան

Վերջին տարիներին հայ-հնդկական համագործակցության օրակարգն ավելի է ընդլայնվել. Արմեն Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Քարտուղարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք ի շահ հայ-հնդկական հարաբերությունների խորացման:

Ա. Գրիգորյանն ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-հնդկական համագործակցության օրակարգն ավելի է ընդլայնվել՝ ներառելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտները:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, ինչի վառ ապացույցն է Կալկաթայի հայ համայնքը:

Տիկին դեսպանը նաև ընդգծել է, որ հայ-հնդկական երկկողմ հարաբերություններն այսօր արդեն գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա և վստահեցրել, որ իր գործունեության ընթացքում նպաստելու է այդ հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը՝ ի շահ երկու ժողովուրդների:

Թեմայի այլ նորություններ