Վերակառուցվել է Ջրառատի մշակույթի տան տանիքը, առաջիկայում կմեկնարկեն շենքի հարդարման աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    15 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    60%
    8 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    87%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    15 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    71%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Վերակառուցվել է Ջրառատի մշակույթի տան տանիքը, առաջիկայում կմեկնարկեն շենքի հարդարման աշխատանքները

Վերակառուցվել է Ջրառատի մշակույթի տան տանիքը, առաջիկայում կմեկնարկեն շենքի հարդարման աշխատանքները

Ավարտվել են Ջրառատ համայնքում 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները. վերակառուցվել է 1962 թվականին շահագործման հանձնված մշակույթի տան տանիքը, հայտնում են Արմավիրի մարզպետարանից: 
 
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 9 մլն 050.69 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 2 մլն 715.207 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 6 մլն 335.483 հազ. դրամ:
 
Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում քայքայված, անմխիթար վիճակում գտնվող տանիքի փոխարեն նոր ծածկաթիթեղով կարկաս է կառուցվել, տեղադրվել են ջրահեռացման խողովակներ և ձեղնապատուհաններ:
 
Առաջիկայում նախատեսվում է նաև շենքի ներքին և արտաքին հարդարում, որի արդյունքում բարենպաստ պայմաններ կապահովվեն մշակույթի տանը գործող ծանրամարտի մարզասրահում մարզվողների և պարի խմբակ հաճախողների համար:
 
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սուբվենցիոն երկրորդ ծրագրով էլ ասֆալտապատվում է և մինչև տարեվերջ կավարտվի համայնքի Մեծամորի խճուղու 1436 մ երկարությամբ ճանապարհահատվածը` 128 մլն 628 հազ. դրամ ընդհանուր բյուջեով։

Թեմայի այլ նորություններ