Վերականգնելով լսողությունը՝ ապրել լիարժեք կյանքով․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Սալբի Ագարակյանի և Ակիրա Իշիյամայի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    44%
    26 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Վերականգնելով լսողությունը՝ ապրել լիարժեք կյանքով․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Սալբի Ագարակյանի և Ակիրա Իշիյամայի հետ

Վերականգնելով լսողությունը՝ ապրել լիարժեք կյանքով․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Սալբի Ագարակյանի և Ակիրա Իշիյամայի հետ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Սալբի Ագարակյանի և Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարանի (UCLA) քիթ-կոկորդ-ականջաբան Ակիրա Իշիյամայի հետ: 

2004 թվականից ի վեր` յուրաքանչյուր տարի, Հայկական միջազգային բժշկական հիմնադրամը բժիշկ Ակիրա Իշիյամայի հետ համատեղ իրականացնում է վիրահատություններ լսողությունը կորցրած երեխաների շրջանում։ 

Միաժամանակ, 2020-2021 թթ. ընթացքում նախարարի հրամաններով փոխհատուցվել են 11 երեխայի վիրահատության և հետվիրահատական վերականգնողական բուժման ծախսերը: 

Նշենք, որ այս տարի ծրագրի մեջ ներառված են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ լսողությունը կորցրած զինվորներ, ովքեր ևս կվիրահատվեն և կստանան լսողական սարքերի իմպլանտներ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ծրագրի իրականացման հետագա քայլերն ու բարելավման մանրամասները։

Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ այս ծրագիրը չափազանց կարևոր է, ուստի պետք է համատեղ ջանքեր գործադրել` վերջինիս հետագա բարելավման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև դիտարկել ծրագրի ֆինանսավորման պետական մասնակցության կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարները:  

Հիշեցնենք, որ 2007 թվականից Հայաստանում իրականացվում է նորածինների լսողության սկրինինգ, որի նպատակն է վաղ հայտնաբերել լսողության խանգարումներով և ծանրալսությամբ երեխաներին` նրանց հետագա բուժումը հնարավորինս վաղ կազմակերպելու նպատակով: Հայկական միջազգային բժշկական հիմնադրամը` ի դեմս Սալբի Ագարակյանի, ծրագրի շրջանակներում տարիներ շարունակ աջակցում է հայտնաբերված 4-րդ աստիճակի սենսոնևրալ ծանրալսությամբ երեխաների բուժմանը` ականջի խխունջի պատվաստման միջոցով: 

Հարկ է նշել, որ բարեգործական միջոցների հաշվին ձեռք բերված թանկարժեք սարքի` ականջի խխունջի պատվաստի տեղադրումն իրականացվում է յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ից ժամանող UCLA համալսարանի օտովիրաբույժ պրոֆ. Ա.Իշիյամայի կողմից և «Էրեբունի» ԲԿ բժշկական թիմի մասնակցությամբ: Մինչ օրս ծրագրի շրջանակներում վիրահատվել են 150-ից ավելի երեխաներ և մեծահասակներ, ինչը հնարավորություն է տվել նրանց վերականգնել լսողությունը, վաղ հասակում վիրահատություն կատարած երեխաների մոտ զարգացնել խոսքը և ապրել հասարակության մեջ լիարժեք կյանքով` սովորել, աշխատել և այլն:

Թեմայի այլ նորություններ