Վատիկանում սկսվել է Հռոմի Պապի և Լիբանանի հոգևոր առաջնորդների հանդիպումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    30 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Վատիկանում սկսվել է Հռոմի Պապի և Լիբանանի հոգևոր առաջնորդների հանդիպումը

Վատիկանում սկսվել է Հռոմի Պապի և Լիբանանի հոգևոր առաջնորդների հանդիպումը

Այսօր՝ Հինգշաբթի, 1 Յուլիս 2021-ին, Վատիկանի Պապական ժողովասրահին մէջ ընթացք առաւ քրիստոնեայ հոգևոր պետերու ժողովը, ներկայութեամբ Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Պապին։ Ժողովէն առաջ հաւաքական աղօթք տեղի ունեցաւ Սուրբ Պետրոս Մայր Տաճարին մէջ։

Ժողովի առաջին նիստին դասախօսութիւն տուաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը՝ «Ընկերային-քաղաքական Ներկայ Տագնապը Լիբանանէն Ներս Եւ Զայն Դիմագրաւելու Ազդու Միջոցները» նիւթին շուրջ։ Նորին Սրբութեան դասախօսութենէն ետք շուրջ երկու ժամ տեղի ունեցաւ լայն քննարկում։ Ներկաները դրական կերպով արձագանգեցին Վեհափառ Հայրապետին կատարած իրապաշտ վերլուծումներուն՝ հարցերը յստակացնալու և երկիրը ներկայ քաղաքական ու տնտեսական տագնապէն դուրս հանելու պարզած իր տեսակէտներուն գծով։

Երկրորդ նիստին դասախօսութիւն տուաւ մարոնիթ եկեղեցւոյ Րաաի Պատրիարքը՝ «Եկեղեցւոյ Մարդասիրական Ու Կրթական Դերը Լիբանանի ներկայ Կացութեան Լոյսին Տակ» նիւթին շուրջ։ Ներկաները բաժնեցին Պատրիարքին պարզած մտահոգութիւնները, սակայն որոշ վերապահութիւն յայտնեցին անոր առաջարկած չէզոքութեան և Լիբանանի համար միջազգային համագումարի մը կազմակերպման գաղափարին շուրջ։
 
Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը յիշեալ երկու նիստերու ընթացքին յաճախակի կերպով խօսք առնելով կատարեց կարգ մը յստակացումներ՝ միշտ շեշտելով քրիստոնեայ-իսլամ գոյակցութեան կարևորութիւնը և այս ծիրէն ներս հարցերը քննարկելու և լուծումներ որոնելու հրամայականը։
 
Կէսօրին, հոգևոր պետերը և անոնց ընկերակցող պատուիրակութեան անդամները ճաշի հիւրը եղան Ֆրանչիսկոս Պապին։
 
Ժողովը պիտի շարունակուի յետ-միջօրէին։

Թեմայի այլ նորություններ