Վարդենիսում լարված իրավիճակ է. ընդդիմությունը համայնքապետարանի բակում անցկացրեց երդման արարողություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    100%
    11 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    44%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    77%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    84%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    61%
    3 կմ/ժ
  • Արցախ 13°C
    95%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Վարդենիսում լարված իրավիճակ է. ընդդիմությունը համայնքապետարանի բակում անցկացրեց երդման արարողություն

Վարդենիսում լարված իրավիճակ է. ընդդիմությունը համայնքապետարանի բակում անցկացրեց երդման արարողություն

Վարդենիսի համայնքապետարանի բակում տեղի ունեցավ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան»  ընդդիմադիր կուսակցությունների կողմից ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդման արարողությունը: Համայնքապետարանի շենքի մոտ ոստիկանական ուժեր էին կուտակվել, որոնք թույլ չէին տալիս ավագանու անդամներին, այդ թվում՝ ընդդիմադիր Ահարոն Խաչատրյանին, որն ընտրվել է որպես համայնքապետ, մուտք գործել աշխատանքի վայր:

Ոստիկանության ծառայողները պարզաբանել են, թե հայցադիմում կա ներկայացված Վարչական դատարան, որով վիճարկվում են ընտրությունների արդյունքները: Փաստաբան Վարազդատ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին Վարդենիսի ավագանին անցկացրել է առաջին նիստը, որի ընթացքում կայացվել է երեք որոշում, որոնցից մեկով ընտրվել է համայնքապետ և նշանակվել է երդմնակալության արարողություն:

Ընդդիմությունը որոշում է կայացրել երդման արարողությունը անցկացնել բակում:

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ: Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել և համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին:

Թեմայի այլ նորություններ