Վարչապետն ընդունել է Կորեայի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    43%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    59%
    6 կմ/ժ
  • Լոռի 20°C
    53%
    13 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    66%
    9 կմ/ժ
  • Արարատ 23°C
    34%
    3 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    45%
    8 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    43%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    48%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    43%
    4 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    49%
    11 կմ/ժ
  • Արցախ 24°C
    58%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Վարչապետն ընդունել է Կորեայի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է Կորեայի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կորեայի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Տաե-վոն Չեյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են նաև տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ ակտիվացնելու առևտրատնտեսական համագործակցությունը Կորեայի Հանրապետության հետ: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այցը կնպաստի նաև գործարար կապերի խորացմանը:

Կորեայի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահը նշել է, որ պատրաստ են նոր ազդակ հաղորդել տնտեսության և ներդրումների բնագավառում հայ-կորեական փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

Այս համատեքստում, քննարկվել են մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերին, տարբեր ուղղություններով ներդրումային ծրագրերի հնարավորություններին և հետագա, մասնավորապես՝  գյուղատնտեսության, զբոսաշրջության և կանաչ էներգետիկայի ոլորտներում, համագործակցությանը   վերաբերող հարցեր:

Թեմայի այլ նորություններ