Վարչապետն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ և հանձնարարել շարունակել արտադրական հզորությունների զարգացումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    56%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    73%
    7 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    85%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    65%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Վարչապետն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ և հանձնարարել շարունակել արտադրական հզորությունների զարգացումը

Վարչապետն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ և հանձնարարել շարունակել արտադրական հզորությունների զարգացումը

Վարչապետի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է ունեցել «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորում և նորաստեղծ «Արսենալ» ռազմաարդյունաբերական գործարանում:

Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է գործարանի արտադրական և մասնագիտական ներուժին, արտադրատեսակներին և զարգացման հնարավորություններին:

Վարչապետին ներկայացվել են գործարանի կողմից արտադրվող հրետանային զինատեսակները, արկերը և մարտագլխիկները:
Նոր փորձանմուշներից ցուցադրվել են գիշերային և ցերեկային նշանոցներով զինված ավտոմատ և հեռակառավարվող, խոշոր տրամաչափի հրաձգային համակարգերը։

Գործարանն առաջիկայում նոր ներդրումներ է ստանալու և ընդլայնելու է արտադրական կարողությունները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր ու ընդլայնելով արտահանման հնարավորությունները:

Վարչապետը կարևորել է ռազմարդյունաբերության ոլորտի շարունակական զարգացումը և տեղում հանձնարարել արագ տեմպերով շարունակել զարգացնել արտադրական հզորությունները՝ ծավալային և զինատեսակների ընդլայնման առումներով:

Թեմայի այլ նորություններ