Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները. հանդիպում Լևոն Շիրինյանի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    60%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    26 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները. հանդիպում Լևոն Շիրինյանի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ:

Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Շիրինյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար և շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ես, ինչքան հասցրել եմ, ամբողջ ծավալով չէ, բնականաբար, հետևել եմ ձեր քարոզարշավին, և շատ լավ տպավորություն եմ ստացել: Ափսոս, որ ընտրությունների արդյունքներով ձեր դաշինքը չհաղթահարեց շեմը, բայց ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ միշտ, միևնույն է, անկանխատեսելի են, եթե, իհարկե, ժողովրդավարական և ազատ ընտրություններ են: Այսօր կուզենայի լսել ձեր տեսակետները ներքաղաքական կյանքի հետագա ընթացքի մասին: Կուզենայի նաև իմանալ՝ ինչ եք մտածում ընդհանրապես արտախորհրդարանական ուժերի և կառավարության հարաբերությունների հնարավոր հարթակների վերաբերյալ, որպեսզի մենք կարողանանք փոխադարձաբար ավելի լսելի լինել իրար համար:

Լևոն Շիրինյան - Վերջին հաշվով, գրոհը կասեցվեց: Դա շատ կարևոր է, իմ գնահատականով, որտեղ մենք ունեցանք շատ էական դերակատարություն: Կարող եմ ասել, որ դաշինքն աշխատեց բացառիկ արդյունավետությամբ: Կարևոր էր հեղափոխության շարունակությունը, պետության կայունությունը և անկախության ամրապնդումը: Հիմա այսպես տեսակետները շատ եմ շարադրել, կշարունակեմ: Մենք այստեղ որևէ խնդիր չունենք, կլինենք ձեր կառավարության կողքին:

Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

Թեմայի այլ նորություններ