Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տիգրան Արզաքանցյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    26 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    20 կմ/ժ
  • Լոռի 17°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    74%
    7 կմ/ժ
  • Արարատ 28°C
    47%
    13 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    46%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    26 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    64%
    18 կմ/ժ
  • Արցախ 20°C
    52%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38863
  • Դոլար = 387.973

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տիգրան Արզաքանցյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի հետ քննարկումների շրջանակում, այսօր ընդունել է Տիգրան Արզաքանցյանին:

Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Արզաքանցյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Շնորհակալ եմ հանդիպման հրավերն ընդունելու համար: Ցավում եմ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում անձամբ Ձեր թեկնածության գրանցումն ուժը կորցրած ճանաչվեց: Հույս ունեմ՝ վստահ եք, որ դա Հայաստանի օրենսդրության նրբությունների հետ է կապված, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումն է: Այնուամենայնիվ, ես այսօր կարևոր եմ համարում քննարկումը հետագա թեմաների մասին: Ձեր տեսակետները կուզենայի լսել՝ ինչ պետք է մենք անենք, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունը և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի և հասանելի լինեն միմյանց համար: Կուզենայի նաև Ձեր դիրքորոշումներն իմանալ Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ: Շնորհակալ եմ:

Տիգրան Արզաքանցյան - Շնորհակալ եմ հրավերի համար: Ամենակարևորը, որ մեր կուսակցությունն ունի շատ բարելավ ծրագրեր: Ես շատ կուզենայի, որ այսօրվա նոր ղեկավարության հետ, կառավարության հետ մենք քննարկենք Արցախի շուրջ, կրթության համակարգի, տնտեսության զարգացման շուրջ հարցեր: Ես ինձ համարում եմ հայրենասեր հայ և կուզենայի անձամբ իմ հայրենիքի համար իմ գիտելիքներն ու ծրագրերը, ներդրումները, որ ժամանակին կատարել եմ, լինեն արդյունավետ, մեր երկրին ծառայեն, այսօրվա իշխանության հետ բանակցությունները կշարունակվեն:

Ես մտածում եմ մեր պետության զարգացման մասին, մեր կուսակցական ընկերները՝ նույնպես: Մենք կուզենայինք բոլոր այդ խնդիրների շուրջ համագործակցել, բանակցությունները լինեն շարունակական և արդյունավետ մեր երկրի զարգացման համար: Ամենակարևորն անվտանգությունն է, տնտեսության զարգացումը, ընտրությունները գալիս-գնում են, վերջանում են, դրանով չի վերջանում կյանքը: Մենք պետք է շարունակենք, որ, ամենակարևորը, կարողանանք մեր երկրի անունը բոլոր տեղերում բարձր պահել ու զարգացնել: Այս ընտրության արդյունքներն էլ արդեն բոլորիս համար պարզ են: Դրանով, կրկին ասում եմ, կյանքը չի վերջանում: Մենք պատրաստ ենք արդյունավետ համագործակցել ու քննարկել բոլոր հարցերը:

Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

Թեմայի այլ նորություններ