Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված վիճակին և արձանագրեց, որ վերջին շրջանում ունենք համավարակի հետ կապված բարելավում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    97%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 12°C
    85%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    86%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված վիճակին և արձանագրեց, որ վերջին շրջանում ունենք համավարակի հետ կապված բարելավում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված վիճակին և արձանագրեց, որ վերջին շրջանում ունենք համավարակի հետ կապված բարելավում

Վարչապետը նկատեց, որ վերջին 20 օրում  ունենք կորոնավիրուսի 200-ից պակաս նոր դեպքեր: «Սա ընդհանուր առմամբ, բարելավում է, բայց բարելավման մեկ այլ ցուցանիշ էլ ունենք: Ակտիվ դեպքերի թիվն էականորեն նվազել է, այս պահին 3 հազարից պակաս ակտիվ դեպք ունենք: Նաև կարևոր է արձանագրել, որ ամենօրյա թեստերի թիվն աննախադեպ բարձր է: Դրական դեպքերի տոկոսը ցածր է, ինչը համարվում է հայտնաբերելիության մեծ աստիճան: Մենք հիմա մոտավորապես 5-8 տոկոսի շրջանակում ենք, ինչը միջազգայնորեն համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ: Սա շատ կարևոր է, որովհետև եթե մարդիկ գիտեն, որ վարակված են կորոնավիրուսով, դա անխուսափելիորեն վարքի վրա ազդում է»,- InterLur.com լրատվական գործակալության հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն այս առումով նշեց, որ առաջիկայում այս դրական դինամիկան խախտելու մեր ամենամեծ ռիսկը դպրոցների բացումն է: Վարչապետի խոսքով՝  կայացվել են որոշումներ, որոնք հասկանալիորեն միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից, սակայն պարետատունը պարտադրված է անել քայլեր, որ համաճարակային նոր ճգնաժամ չլինի:

«Երբեմն լինում են մեկնաբանություններ, որոնք զարմացնում են: Բոլոր հակահամաճարակային որոշումները, որ ընդունում ենք, մենք ինքներս ենք կիրառում դրանք և պահպանում: Կայացված որոշումները վերաբերում են մեր երեխաներին նույնպես: Մեր երեխաները ոչ դպրոցներում, ոչ մանկապարտեզներում արտոնյալ չեն: Այնպես որ, մենք կգնանք այս ճանապարհով, բայց նաև մոնիտորինգ կանենք իրավիճակը, և եթե այս միտումը շարունակվի, մեր նպատակն է կամաց-կամաց դուրս գալ այս սահմանափակումների ռեժիմից: Մենք համապատասխան որոշումներ կկայացնենք, որ օր առաջ մեր երեխաները լիաթոք շնչեն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ