Վահրամ Դումանյանը մեկնաբանեց կրթօջախների՝ քաղաքական գործընթացներում ներգրավված լինելու մասին լուրերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    24 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    20 կմ/ժ
  • Լոռի 17°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 28°C
    46%
    13 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    43%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    24 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    64%
    18 կմ/ժ
  • Արցախ 21°C
    52%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Վահրամ Դումանյանը մեկնաբանեց կրթօջախների՝ քաղաքական գործընթացներում ներգրավված լինելու մասին լուրերը

Վահրամ Դումանյանը մեկնաբանեց կրթօջախների՝ քաղաքական գործընթացներում ներգրավված լինելու մասին լուրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը վստահեցնում է, որ բոլոր կրթական հաստատություններին բազմաթիվ անգամ կոչեր, հորդորներ են եղել, որպեսզի չներգրավվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական քարոզարշավին և այլ քաղաքական գործընթացներին:

Դումանյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:
 

«Մենք տարբեր ձևաչափերով հորդորել ու կոչ ենք արել, որպեսզի մեր այդ ոլորտից որևէ ռեսուրս չoգտագործվի քաղաքական նպատակներով, և հենց այդպես էլ եղել է: Ես անգամ չգիտեմ, թե ինչպես կարելի է այդ նպատակով օգտագործել ռեսուրսները, չեմ էլ ցանկանում իմանալ: Մենք կատարում ենք մեր աշխատանքը և կրթական բոլոր հաստատությունները պարտավոր են կատարել իրենց վերապահված աշխատանքը: Մնացած հարցերը՝ քաղաքական, ընտրական, կուսակցական, աշխատանքից դուրս ազատ են կատարելու, կարող են և՛ ընտրել, և՛ ընտրվել»,- նշեց Դումանյանը:

Նա հավելեց, որ մանկավարժն իրեն չպետք է թույլ տա օգտագործել իր դիրքը քաղաքական նպատակներով: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ վերջին տարիներին կրթօջախները զերծ են եղել և այժմ էլ զերծ են այդ գործընթացներից:

«Եթե լինի իրավական հիմք, որ մեկը խախտել է օրենքով սահմանված պահանջը, անմիջապես կենթարկվի օրենքով սահմանված պատասխանատվության»,- նշեց Դումանյանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2021 թվականի հունիսի 20-ին:

Թեմայի այլ նորություններ