Վաղվանից մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 100-հազարական դրամների տրամադրումը. պահուստային ֆոնդից 8 մլրդ դրամ հատկացվեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    73%
    3 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    76%
    2 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Վաղվանից մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 100-հազարական դրամների տրամադրումը. պահուստային ֆոնդից 8 մլրդ դրամ հատկացվեց

Վաղվանից մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 100-հազարական դրամների տրամադրումը. պահուստային ֆոնդից 8 մլրդ դրամ հատկացվեց

Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 8 մլրդ դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 80 000 շահառուների 100 000 դրամ միանվագ դրամական աջակցություն տրամադրելու համար:

Նախագիծը Կառավարության՝ հոկտեմբերի 5-ի նիստին ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Նա նախ հիշեցրեց, որ 100-հազարական դրամ աջակցությունը պետք է փոխանցվի յուրաքանչյուրի հաշվեհամարին, եթե հաշվեհամար, բանկային քարտ չունի քաղաքացին, ապա պետք է բացել այն: Իսկ մինչ այդ պետք է հաշվառվել. ԼՂ-ից բռնի տեղահանվածների 98 տոկոսն արդեն հաշվառվել է:

«Այն քաղաքացիները, որոնք ունեն մի քանի բանկային քարտեր, դրամական աջակցությունը կտրամադրվի վերջին ակտիվ բանկային քարտի հաշվին: Այսինքն՝ ԿԲ-ն մեզ կփոխանցի այն քարտերի տվյալները, որոնցով ամենավերջին գործարքներն են իրականացրել»,- ասաց նա:

Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց՝ վաղվանից սկսվում է վճարման գործընթացը:

«Միանգամից, բնականաբար, բոլորի վճարները հնարավոր չէ իրականացնել, բայց գործընթացը կմեկնարկենք հենց վաղվանից և կսկսենք դա ավելի ինտենսիվ իրականացնել»,- ասաց նա:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հիշեցրեց, որ շաբաթ և կիրակի աշխատանքային չեն, և մարդիկ, որոնք վաղը ստացած չեն լինի դրամական աջակցությունը, պետք է սպասեն երկուշաբթի, երեքշաբթի օրերին:

«Բազմաթիվ մարդիկ կլինեն, որոնք շաբաթ և կիրակի օրվա առնչությամբ կարող են սպասումներ ունենալ, որ անհանգիստ չլինեն: Այսինքն՝ եթե ինչ-որ պատճառով առաջին խմբի մարդկանց մեջ չեն, համբերությամբ սպասեն: Երկուշաբթի, երեքշաբթի բոլոր տվյալները կմշակվեն, և այդ փոխանցումները կկատարվեն»,- ասաց փոխվարչապետ Խաչատրյանը:

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին, որոնք առանց ծնողների են, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդգծեց. «Առաջարկում եմ, որ եթե նման դեպքեր կան, իսկ ես գիտեմ, որ կան, բնականաբար, պետք է գնալ ճանապարհով, որպեսզի ինդենտիֆիկացվի խնամակալը, բայց դրանից զատ՝ նաև պետք է հրատապ լուծումների մեխանիզմ գտնել՝ ինդիվիդուալ, յուրաքանչյուր երեխայի համար»:

Թեմայի այլ նորություններ