Ուսումնագիտափորձարարական նոր լաբորատոր բազա՝ ՃՇՀԱՀ-ում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 15°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    91%
    10 կմ/ժ
  • Արարատ 17°C
    58%
    7 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    74%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    77%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    88%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    77%
    0 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    56%
    11 կմ/ժ
  • Արցախ 18°C
    82%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 387.5001
  • Ռուբլի = 4.41945
  • Դոլար = 388.242

Ուսումնագիտափորձարարական նոր լաբորատոր բազա՝ ՃՇՀԱՀ-ում

Ուսումնագիտափորձարարական նոր լաբորատոր բազա՝ ՃՇՀԱՀ-ում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կգործի ‹‹Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» արդիական ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազա, որը միտված կլինի բուհի կարողությունների հզորացմանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» մագիստրոսական կրթական ծրագրի մասնագիտական դասընթացների թվայնացում՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ուսումնագիտափորձարարական նոր լաբորատոր բազա՝ ՃՇՀԱՀ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են բուհ՝ Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկման նպատակով: Աշխատանքային խումբը շրջել է դրամաշնորհային ծրագրի շրջանակում ստեղծվելիք լաբորատորիայի համար առանձնացված համապատասխան տարածքներում, որոնք արդեն իսկ ամբողջովին վերանորոգվել էին, և տեղադրվել են համակարգչային, լաբորատոր սարքավորումներ ու հարմարանքներ: Խմբի անդամները դիտարկել են ձեռք բերված պարագաների համապատասխանությունը պայմանագրով սահմանված պայմաններին, ինչպես նաև քննարկել ուսումնական և հետազոտական գործընթացում դրանց կիրառությանն առնչվող մի շարք հարցեր ու ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողություններ: ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը փաստել է, որ շինարարությանն առնչվող բազում խնդիրներ փորձարարական լուծում են պահանջում:

«Սա գիտություն է, որը չի կարող բավարարվել միայն լսարաններում տեսական հիմնավորումներ կատարելով»,- նշել է նա՝ հավաստիացնելով, որ ստեղծվող ենթակառուցվածքներում ակտիվորեն կիրականացվեն այնպիսի աշխատանքներ, որոնց արդյունքում հնարավոր է ստանալ հետագա առևտրայնացման ներուժ ունեցող կարևոր գիտական նորույթներ: Նշվել է, որ ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի այս փուլում իրականացվել և ընթացքում է «Ավտոճանապարհների շինարարություն» ու «Կամուրջներ և տրանսպորտային թունելներ» մասնագիտացումների գծով կրթության բովանդակության բարելավումը՝ նոր լաբորատոր աշխատանքների ձևակերպման ու փորձարկման, դասընթացների ծրագրերի և ուսումնամեթոդական գրականության մշակման ու ներդրման միջոցով: Մասնավորապես, ընտրված անհատ խորհրդատուներն ավարտել են երկու ձեռնարկների և երեք ուղեցույցների մշակման աշխատանքները, ինչպես նաև ամփոփվել են «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրում ընդգրկված մասնագիտական դասընթացների՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ թվայնացման նպատակով անհատ խորհրդատուների ընտրության մրցույթների արդյունքները:

Հավելենք, որ լաբորատորիայի ստեղծումը կնպաստի տրանսպորտային ուղիների շինարարության և շահագործման ոլորտի հիմնարար և կիրառական հետազոտությունների արդիականացմանը, թույլ կտա շինարարական և դրանք վերահսկող կազմակերպությունների հետ իրականացնել տեխնիկական համագործակցություն ինչպես նրանց անհրաժեշտ նոր մշակումների կատարման, այնպես էլ կիրառվող շինանյութերի, կոնստրուկցիաների ու կոնստրուկտիվ լուծումների փորձաքննությունների անցկացման ոլորտներում:

Թեմայի այլ նորություններ