Ծաղկաձորում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    13 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    63%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    85%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    99%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24362
  • Դոլար = 387.646

Ծաղկաձորում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը

Ծաղկաձորում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը

Ծաղկաձորում այսօր մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան, որտեղ կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին։

Միջոցառմանը ներկա կլինեն նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները։ Նրանք նախատեսում են քննարկել ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ ՏԱՍՍ գործակալությունը հաղորդմամբ, նախատեվում է Միխայիլ Միշուստինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպում։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի երկկողմ հանդիպումը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՌԴ վարչապետը հանդիպման ժամանակ նշել է, որ չնայած համաշխարհային տնտեսությունում առկա դժվարություններին, Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական կապերն ավելի են ամրապնդվում։

«Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը, գործընկերային, դաշնակցային հարաբերությունները։ Չնայած համաշխարհային տնտեսությունում առկա բարդություններին, Ռուսաստանի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են, ապրանքաշրջանառությունն աճում է, ինչն ուրախալի է»,- ասել է Միխայիլ Միշուստինը։

Մենք ունենք շատ ամուր հարաբերություններ, և վստահ եմ, որ մեր համագործակցությունը կշարունակի արդյունավետ լինել, Ծաղկաձորում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե, մենք տարածաշրջանային իմաստով շատ խնդրահարույց հարցեր ունենք, և այդ հարցերը միշտ քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ, և վստահ եմ, որ այսօր մենք նույնպես կանդրադառնանք այդ հարցերին»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ 2022 թվականի վերջին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 5 միլիարդ դոլար, այս աճը շարունակվում է, և այս տարի այդ մակարդակը հատել է 3 միլիարդ դոլարը։

«Հուսով եմ, որ մինչև տարեվերջ կհաղթահարվի նախորդ տարվա մակարդակը»,- ասաց Փաշինյանը։

Նա շնորհակալություն է հայտնել Միշուստինին՝ Վերին Լարսի անցակետում խնդիրները լուծելու համար։

«Դուք խոստացել էիք, որ Վերին Լարսի անցակետում շուտով կբացվեն նոր ուղիներ։ Դա տեղի ունեցավ, և սա շատ կարևոր և նշանակալից իրադարձություն է մեր հարաբերություններում, քանի որ սովորաբար այնտեղ կիլոմետրանոց հերթեր էին գոյանում, և, իհարկե, մենք շնորհակալ ենք ձեզ և մեր վրացի գործընկերներին։ Մենք շատ ուրախ ենք ձեր համագործակցության համար»,- ասաց Փաշինյանը։

Թեմայի այլ նորություններ