Տրանսպորտային միջանցքը, որը կստեղծվի ուժի կիրառմամբ կամ Իրանի մասնակցությամբ, կարժանանա հուժկու արձագանքի. Օ՛բրայեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    88%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    67%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    66%
    10 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    88%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    88%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    78%
    2 կմ/ժ
  • Արցախ 16°C
    84%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Տրանսպորտային միջանցքը, որը կստեղծվի ուժի կիրառմամբ կամ Իրանի մասնակցությամբ, կարժանանա հուժկու արձագանքի. Օ՛բրայեն

Տրանսպորտային միջանցքը, որը կստեղծվի ուժի կիրառմամբ կամ Իրանի մասնակցությամբ, կարժանանա հուժկու արձագանքի. Օ՛բրայեն

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընթացող «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով քննարկման բացման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է, որ հակամարտությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում ԽՍՀՄ-ի և հետո նաև Ռուսաստանի ներգրավվածության ժառանգությունն է:

«Մենք գործ ունենք դարեր ի վեր կազմակերպված դերակատարության հետ, խոսքը հատկապես վերջին երեք տասնամյակի մասին է: ԼՂ-ից արմատախիլ արվեց 100 հազար մարդ: Նրանց հետ այնտեղից հեռացավ նաև մի հսկայական մշակութային ժառանգություն, առնվազն՝ ժամանակավորապես: 

Մարդիկ պետք է հասանելիություն ունենան այդ տարածաշրջան, այնտեղ առկա ունեցվածքի, մշակույթի հանդեպ: Նաև պետք է երաշխավորվի, որ մարդիկ հավաստի տեղեկություններ ստանան վերադառնալու վերաբերյալ բոլոր հնարավորությունների մասին: Նրանք պետք է իմանան, որ կարող են վերադառնալ և ապրել ԼՂ-ում, եթե նման որոշում կայացնեն: 

Ինձ համար ոգևորող էր, որ ՄԱԿ-ը և ԿԽՄԿ-ն զեկուցել են, որ անխոչընդոտ հասանելիություն ունեն դեպի ԼՂ, որպեսզի հաստատեն տեղում ստեղծված պայմանները: Մենք աշխատում ենք, որպեսզի վստահ լինենք, որ նրանք նաև կարողացել են հանդիպել Հայաստանում գտնվող փախստականների հետ, որպեսզի նրանց տրամադրվի հստակ և վստահելի տեղեկություն: 

Առաջին հերթին մենք ցանկանում ենք, որ այդ մարդիկ ունենան կենսունակ որոշում կայացնելու հնարավորություն, ունենան տեղեկություն և իրավունքներ՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու համար: Մենք սեպտեմբերին արդեն գումար հատկացրել ենք փախստականներին օգնելու համար, պետքարտուղարի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հետաքննում է ստեղծված իրավիճակը, վերլուծում տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները: Երբ մեր զեկույցը պատրաստ լինի, մենք այն ներկայացնել ձեզ»,- ասել է պաշտոնյան:

Նա խոսել է նաև Հայաստանին տրամադրվող աջակցության մասին: Նշելով, որ նախորդ տարիներին Հայաստանի հետ աշխատելու փորձ ունեցել է՝ Օ՛Բրայենը հավելել է, որ տպավորված է Հայաստանի կառավարության պատրաստակամությամբ՝ կատարելու բարեփոխումներ և բարելավելու գործող տնտեսական, քաղաքական, էներգետիկ և անվտանգային հարաբերությունները:

«Կարծում եմ՝ մենք պետք է օգնենք Հայաստանի ժողովրդին այս դժվարին իրավիճակում: Այն որոշումները, որոնք Հայաստանում խիզախորեն կայացվում են, ի վիճակի կլինեն ժողովրդի համար ապագայում երաշխավորել անվտանգ, կայուն և բարգավաճ ապագա: Մենք ԵՄ-ի հետ աշխատում ենք՝ Հայաստանին առաջիկա ամիսների ընթացքում աջակցություն առաջարկելու ուղղությամբ: Վարչապետ Փաշինյանի հետ ուրբաթ օրվա իմ հանդիպման ընթացքում դա նույնպես քննարկվել է: Կարևոր է, որ մենք աջակցենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը և նրանց կայացրած որոշումներին»,- ասել է պաշտոնյան: 

Խոսելով խաղաղության համաձայնագրի մասին՝ նա նշել է, որ այնտեղ ևս աշխատանքներ են տարվում:

«Կողմերն արդեն մի քանի անգամ հանդիպել են, ԵՄ-ն նույնպես միջնորդական ջանքեր է իրականացնում: Այսօր էլ կողմերից մեկի հետ հանդիպում է լինելու: Առաջիկա երկու շաբաթը հույժ կարևոր է լինելու՝ ստուգելու համար կողմերի պատրաստակամությունը՝ բարի ցանկություն հայտնելուց անցնել՝ ԱՅՈ ասելուն: Բոլորս էլ գիտենք, որ բանակցություններում ամենադժվարը ԱՅՈ ստանալն է: Մենք դրան հասնելու համար լուրջ ջանքեր ենք գործադրում: Սեպտեմբերից սկսած՝ բարձրաստիճան պաշտոնյաների 13 այց է տեղի ունեցել դեպի Երևան և Բաքու, ինչպես նաև կողմերի միջև կայացած հանդիպումները: Մենք նաև սերտ համագործակցում ենք մեր թուրք գործընկերների հետ:

Մենք հստակ ասել ենք, որ սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի հետ ոչինչ բնականոն չի շարունակվի, եթե մենք խաղաղության ճանապարհին առաջընթաց չտեսնենք: Այս ընթացքում մենք չեղարկել ենք մի քանի բարձր մակարդակի այց, դատապարտել ենք գործողությունները: Սակայն 907-րդ բանաձևի կիրառման արգելքի որոշումը կկայացվի առաջընթացը քննարկելուց հետո:  

Մենք ասել ենք՝ ուժի որևէ կիրառում անընդունելի է: Ցանկացած միջանցք պետք է ստեղծվի միայն Հայաստանի համաձայնությամբ, ինչը կբերի տարանցման բումի՝ տարածաշրջանի երկրների և գլոբալ շուկաների համար, քանի որ հասանելիություն կապահովվի նշված ապրանքների հանդեպ:

Տրանսպորտային միջանցքը, որը կստեղծվի այլ կերպ՝ ուժի կիրառմամբ կամ Իրանի մասնակցությամբ, կարժանանա հուժկու արձագանքի: Դա հաջողության չի հանգեցնի, ընտրությունը պարզ է: Մեկ այլ ասպեկտն էլ այն է, թե այս երկրներն ապագայում ինչ քաղաքական հարաբերություններ են ցանկանում ունենալ: Կարծում եմ՝ ապագան, որը կառուցված է լինելու Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների շուրջ, կլինի անկայուն և անցանկալի՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար: Նրանք այսօր ունեն ընտրություն կատարելու հնարավորություն, և մենք հիմա փորձում ենք հստակեցնել դա: Հույս ունեմ՝ առաջիկայում այդ մասին ավելի բարձրաստիճան արձագանքներ կունենանք»,- ասել է ԱՄՆ Պետքարտուղարի օգնականը:

Թեմայի այլ նորություններ