Տիգրան Ավինյանը չպարզաբանեց` ինչպես են վարվելու նորընտիր ավագանու անդրանիկ նիստին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    84%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    62%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    86%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    74%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Տիգրան Ավինյանը չպարզաբանեց` ինչպես են վարվելու նորընտիր ավագանու անդրանիկ նիստին

Տիգրան Ավինյանը չպարզաբանեց` ինչպես են վարվելու նորընտիր ավագանու անդրանիկ նիստին

Երեւանի փոխքաղաքապետ, քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանը այսօր՝ սեպտեմբեր 5-ին, չցանկացավ պատասխանել հարցին, թե ինչպես են վարվելու նորընտիր ավագանու առաջին նիստին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին:

«Ամեն ինչի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կհնչեն, երբ որ ժամանակը կլինի»,-ասաց նա:

Ավելի վաղ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով ավագանու մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ․

«Քաղաքացիական պայմանագիր» - 24

«Ազգային առաջընթաց» - 14

«Մայր Հայաստան» - 12

«Հանրապետություն» - 8

«Հանրային ձայն»- 7

Սա նշանակում է, որ որևէ ուժի չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել: 

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցությունը եւ ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել են, որ այդ օրը չեն մասնակցելու նիստին, որպեսզի քվորում չապահովեն, նիստը չկայանա, եւ նոր ընտրությունների գնան:

Իսկ ահա, Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայն»-ը որոշել է մասնակցել ավագանու նիստին

Եթե նիստը կայանում է, եւ որպես քաղաքապետ առաջադրվում է միայն 1 թեկնածու, ապա այս դեպքում անհրաժեշտ կլինի, որ նրա օգտին քվեարկի ավագանու 40 տոկոսից ավելին։ Ավագանու նորընտիր ցանկը հաստատված է, այն ունի 65 անդամ։

Այսպիսով, եթե առաջադրվի միայն 1 թեկնածու, ապա 27 կողմ ձայնն անգամ բավարար կլինի քաղաքապետ ընտրելու համար։ Ստացվում է՝ եթե «Հանրային ձայն»-ից մեկ հոգի էլ այդ օրը ներկա լինի ավագանու նիստին, եւ նիստը կայանա, ապա ՔՊ-ն եւ «Հանրապետություն»-ը, առանց որեւէ խնդրի, կարող են ընտրել Տիգրան Ավինյանին:

Թեմայի այլ նորություններ