Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Երևան քաղաքի 33-րդ թաղամասի կառուցապատման աշխատանքները համակարգող խմբի նիստը
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    27%
    20 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    22 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    27%
    20 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Երևան քաղաքի 33-րդ թաղամասի կառուցապատման աշխատանքները համակարգող խմբի նիստը

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Երևան քաղաքի 33-րդ թաղամասի կառուցապատման աշխատանքները համակարգող խմբի նիստը

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գլխավորությամբ հուլիսի 9-ին տեղի է ունեցել Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը: Այս մասին տեղեկացնում է Տիգրան Ավինյանի գրասենյակը:

Տիգրան Ավինյանը ներկայացրել է աշխատանքային խմբի գործունեության արդյունքները: Մասնավորապես այն, որ ավարտվել են 13 լոտերի նախագծման աշխատանքները, ընդ որում՝ 8-ի դեպքում՝ ամբողջությամբ: Նշվում է, որ 7 լոտ դիմել է համալիր փորձաքննության, 1 լոտ ստացել է շինարարական թույլտվություն:  Գույքերի իրացման աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ներգրավվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը: Նախատեսվում է պայմանագրեր կնքել շուրջ 50 ընտանիքի հետ՝ այսպիսով ավարտելով իրացման աշխատանքները:  Գույքերի փոխհատուցման գումարը 1 քառակուսի մետրի համար 600-700 ԱՄՆ դոլարից դարձել է 1700-2000 ԱՄՆ դոլար:  5 լոտերի մասով հավանական ներդրողների հետ ընթանում են բանակցություններ, որոնք պիտի ավարտին հասցվեն առաջիկա ամիսներին: Բոլոր լոտերի մասով արդեն տրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացություն:

Կառուցապատման տարածքում առկա բոլոր հուշարձանների մասով ներկայացվել են նախագծային առաջադրանքներ, որոնք կառուցապատողների համար հիմք կհանդիսանան հուշարձանների բակային տարածքները բարեկարգելիս: Ընդ որում՝ թաղամասի հուշարձանները պահպանվելու են, ինչպես նաև ապահովվելու են ՀՀ Կառավարության կողմից նախկինում հայտարարված պայմանները:

Փոխվարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ Երևանի 33-րդ թաղամասի վերակառուցումը կառավարության առաջնային նշանակության հարցերից է: Ըստ նրա՝ թեպետ պրոցեսը բարդ է ու ժառանգված, սակայն պետք է հասցվի տրամաբանական հանգրվանին: Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի 33-րդ թաղամասը մայրաքաղաքի համար կարևոր նշանակություն ունի ինչպես պատմական, այնպես էլ քաղաքային առողջ ու հարմարավետ միջավայրի կառուցման տեսանկյունից:

Նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատման ընթացիկ հարցերին, որոնց թվում՝ համալիր փորձաքննություններ, քանդման ենթակա գույքերի ցանկ ու քանդման թույլտվություններ, մի քանի լոտերի նախագծերի ու շինարարության մեկնարկի հարցեր: Նիստի երկրորդ մասում աշխատանքային խմբի քննարկումներին միացել են նաև 33-րդ թաղամասի կառուցապատողների ներկայացուցիչները:  Առաջիկա անելիքների վերաբերյալ համապատասխան գերատեսչություններին տրվել են հանձնարարականներ:

Թեմայի այլ նորություններ