Հեշտ չէ, բայց գործընթացը շարունակվում է․ Տիգրան Ավինյանը գերիների վերադարձի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    56%
    24 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 28°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    43%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    24 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 21°C
    52%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Հեշտ չէ, բայց գործընթացը շարունակվում է․ Տիգրան Ավինյանը գերիների վերադարձի մասին

Հեշտ չէ, բայց գործընթացը շարունակվում է․ Տիգրան Ավինյանը գերիների վերադարձի մասին

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր Գյումրիում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գերիների վերադարձի ուղղությամբ գործընթացները շարունակվում են։

«Գործընթացը շարունակական է, պրոցես կա, ինչպես տեսել ենք։ Դա հեշտ պրոցեսներից չէ, բայց համոզված եմ, որ ունենք փոխհամաձայնությունների գալու ու երկկողմանի խնդիրները լուծելու հնարավորություն», - ասաց Ավինյանը։

Լրագրողների հարցին՝ կարելի՞ է մոտ ապագայում սպասել գերիների վերադարձի, Ավինյանը պատասխանեց` մեկնաբանություն չունի։

Փոխվարչապետի պաշտոնակատարը ասաց՝ առաջիկայում կասի, թե ինչ ներկայություն է ունենալու ձևավորվող կառավարությունում։

«Քանի դեռ ԱԺ-ն ու կառավարությունը չեն ձևավորվել, ոչ մի մեկնաբանություն չեմ կարող անել», - ասաց նա։

Ավինյանը նշեց, որ Հայաստանի համար լավ ժամանակաշրջան է բացվում, առաջիկա տասնամյակը ՀՀ–ի համար շատ լավ ու դրական շրջան է լինելու։

Թեմայի այլ նորություններ