Տեսչական մարմինների այսօրվա ստուգումներն ամփոփ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    94%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    79%
    6 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    94%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    94%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    84%
    5 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Տեսչական մարմինների այսօրվա ստուգումներն ամփոփ

Տեսչական մարմինների այսօրվա ստուգումներն ամփոփ

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Կառավարության լրատվության բաժնից՝ Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով 03.09.2020-ի դրությամբ իրականացվել է 77546 ստուգում, որից միայն 654-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Տնտեսավարողների մոտ անվտանգության կանոնները պահպանելու և կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով արդեն երկրորդ օրն է` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերը շարունակվում են Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Դիտարկվում են հյուրանոցները, թանգարանները, բանկերի մասնաճյուղերը, դեղատները, գեղեցկության սրահներն ու մանրամեծածախ առևտրի կետերը։ 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգայցերը սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում են: Երկու օր շարունակ ուժեղացված մշտադիտարկումներ են իրականացվել Գյումրի քաղաքում: Ընդհանուր առմամբ խախտումներ արձանագրվել են հինգ ընկերությունում. թերի են լրացվել ջերմաչափման գրանցամատյանները և սպասարկումն իրականացվել է առանց դիմակի:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի և Շիրակի մարզի տրանսպորտի անվտանգության մասնագետները խստացված ռեժիմով վերահսկողություն են կատարել մայրաքաղաքի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում և Շիրակի մարզի տարբեր համայնքներում։

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակել է Գյումրի քաղաքում նախորդ օրը մեկնարկած մշտադիտարումների գործընթացը: Մի քանի խախտումներ են արձանագրվել գազի լցակայաններում ու շինանյութի վաճառքի կետերում: Հիմնական խնդիրներն առնչվել են ջերմաչափման գրանցամատյաններին և սպասարկման ժամանակ դիմակներ կրելուն: Մեկ տնտեսավարողի մոտ բացակայել է նաև փակ աղբամանը: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Պարետատան կողմից սահմանված նորմերի կատարումը վերահսկելու նպատակով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ երկրորդ օրն անընդմեջ խստացված ստուգայցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզում: Սեպտեմբերի 4-ին Գյումրի քաղաքի պատմամշակութային օջախներով հարուստ ճեմուղիների, հրապարակների, եկեղեցիների հարակից տարածքների դիտարկումների ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել։ Այնուհանդերձ, արձանագրվել են դեպքեր, երբ քաղաքացիները դիմակ չեն կրել. ոստիկանության կողմից կազմվել է դիմակ չկրելու վերաբերյալ արձանագրություն։

Թեմայի այլ նորություններ